Երեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Եթե ՔՊ-ից ձեր քաղաքական ուժին դիմելիս ասեն՝ սրանք, ես ընդհատե՞մ նրանց, թե՞ ոչ». Ռուբեն Ռուբինյան

«Եթե ՔՊ-ից ձեր քաղաքական ուժին դիմելիս ասեն՝ սրանք, ես ընդհատե՞մ նրանց, թե՞ ոչ». Ռուբեն Ռուբինյան
56
Այսօր, 17:00

«Հիմա եթե ՔՊ-ից գան ու ձեր քաղաքական ուժին կամ անձամբ ձեզ դիմելիս ասեն՝ սա և սրանք, ըստ ձեզ, ես պետք է ընդհատե՞մ նրանց, թե՞ ոչ: Ոնց ասեք, տենց անելու եմ»,- արձագանքելով ընդդիմադիր պատգամավոր Աղվան Վարդանյանի ելույթին՝ ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը: «Ազատ զգա՞մ, այսինքն կարող եմ չընդհատե՞լ»,- դահլիճից լսելով արձագանք՝ շարունակեց Ռուբինյանը:

Հիշեցնենք՝ Վարդանյանն իր ելույթում ասել էր. «Իշխանությունը դիվոտում է, երբ քննադատում ենք: Սրանց թվում է, թե եթե մենք քիչ խոսենք, գները կնվազեն, եթե չհարցնենք անվտանգության մասին, վտանգները կվերանան, եթե չհիշեցնենք խոստումները, դրանք կկատարվեն: Այդպես չի լինում»:

ԱԺ-ում հայտարարությունների ժամ է