Ֆինլանդիայի նախագահն ու Նորվեգիայի վարչապետը հեռախոսազրույց են ունեցել Պուտինի հետ

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնել է Ֆինլանդիայի նախագահի գրասենյակը։
Հաղորդագրության համաձայն՝ զրույցը տեղի է ունեցել Կիևի հետ համաձայնեցմամբ և եղել է շարունակություն՝ հոկտեմբերի 20-ին Օսլոյում կայացած հանդիպման։ Բանակցությունների նպատակն էր քննարկել Ուկրաինայի շուրջ հակամարտությունը, դրա կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերը, ինչպես նաև «Եվրոպայում խաղաղության և կայունության ամրապնդումը»։
Հելսինկիի հաղորդմամբ՝ հեռախոսազրույցի նախաձեռնողները Ստուբն ու Ստյորեն են եղել։ Նրանք Պուտինին են ներկայացրել իրենց դիրքորոշումը՝ առաջիկա խաղաղ բանակցությունների վերաբերյալ։
«Ստուբն ու Ստյորեն զրույցին մասնակցել են իրենց երկրների ղեկավարների կարգավիճակով և չեն ներկայացրել ամբողջ Եվրոպան»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Բանակցություններից հետո Նորվեգիայի վարչապետը, մասնավորապես, շեշտել է լարվածության թուլացման կարևորությունը։ Ստուբն իր հերթին նշել է հակամարտության կարգավորման գործում երկխոսության նշանակությունը։
«Զրույցն անկեղծ էր և բովանդակալից։ Մենք Ռուսաստանի հարևան պետություններ ենք։ Այս պատերազմի ելքն անմիջական ազդեցություն կունենա մեր անվտանգության, ինչպես նաև ամբողջ Եվրոպայի անվտանգության վրա։ Պատերազմն ավարտելու համար անհրաժեշտ են ուղիղ քննարկումներ»,- ասել է նա։
Ֆինլանդիայի նախագահի գրասենյակի հաղորդագրության հրապարակումից կարճ ժամանակ անց բանակցությունների փաստը հաստատել է նաև Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ներկա և նախկին իշխանությունների խայտառակ ձախողման հետևանքով ոճրագործությունը մինչ օրս բացահայտված չէ»․ Մանե Թանդիլյան
1116:42
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
1516:36
«Ժամանակին Ադրբեջանը պատրաստ է եղել այս ճանապարհը ստանալու դիմաց ճանաչել Արցախը Հայաստանի կազմում»․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
3616:24
«Եթե Վազգեն Սարգսյանն ականատես դառնար այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր պետականության հետ, պարզապես կխելագարվեր»․ Վիտալի Մանգասարյան
3916:18
«Մինչ դուք ելույթներ էիք ունենում, անեկդոտ հիշեցի»․ Արարատ Միրզոյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
4416:12
Ֆինլանդիայի նախագահն ու Նորվեգիայի վարչապետը հեռախոսազրույց են ունեցել Պուտինի հետ
10916:01
«Մի անգամ էլ թող Փաշինյանը մտնի Ադրբեջանի տարածք, տեսնենք՝ հետ կտա՞ն, թե՞ չէ». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
5515:42
«Իշխանությունը ոչ խելք ունի, ոչ կամք, ոչ էլ շնորհք, որ բացահայտի Հոկտեմբերի 27-ը». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
5615:36