Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հայտնում է․ «ՀԿԱԾ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժնում Հակակոռուպցիոն դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթի շրջանակում արգելանք է կիրառվել պարտապան Ա․Բ-ին և նրա հետ փոխկապակցված 7 անձանց պատկանող շուրջ 8 անշարժ, 1020 շարժական գույքերի, տրանսպորտային միջոցի, ինչպես նաև տարբեր ընկերությունների նկատմամբ ունեցած ընդհանուր 156,545,000 ՀՀ դրամ գումարի չափով դրամական պահանջի իրավունքի նկատմամբ։
- Արգելվել է նաև պարտապանի հետ փոխկապակցված 3 իրավաբանական ընկերությունների համապատասխանաբար 100% և 1 իրավաբանական ընկերության 5% բաժնեմասերի տնօրինման հետ կապված որևիցե գործողության կատարումը։
- Պարտապանին պարտավորվեցվել է չկատարել նաև որևէ գործողություն հայտնաբերված և արգելադրված գույքերի ապօրինի տնօրինման ուղղությամբ։ Կատարողական գործողությունների շրջանակում բաժնի աշխատակիցների կողմից զննվել և հանձնվել է պահատվության
Ա․Բ-ի հետ փոխկապակցված իրավաբանական անձ «ՖԵԼԻՆԳԵՐ» ՍՊԸ-ին պատկանող շինությունը՝ Աբովյան փողոցի հյուրանոցային, առողջարանային և հյուրընկալության համալիրը՝ արգելելով պարտապանին կատարել որևէ գործողություն՝ կապված ընկերության անշարժ և շարժական գույքերի տնօրինման հետ։
- Զննվել և պահատվության է հանձնվել նաև Ա․Բ-ի հետ փոխկապակցված իրավաբանական անձ «ՍՔԱՅՎՅՈՒ» ՍՊԸ-ի՝ Հերացու փողոցում գտնվող կիսակառույց բազմաբնակարան շենքը՝ արգելելով պարտապանին կատարել որևէ գործողություն՝ կապված ընկերությանը պատկանող անշարժ և շարժականգույքերի տնօրինման հետ»։





Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
1916:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
8412:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
186Երեկ, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
180Երեկ, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
202Երեկ, 11:00
«Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ
209Երեկ, 10:12
Դատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործով կատարված ապացուցողական և վարութային գործողությունների մասին
138Երեկ, 09:36
Հովիվը վերադարձվել է Ադրբեջան
23926.10.2026, 13:12