«Ադրբեջանում «հաղթող Ադրբեջան» կարգախոսի ազդեցությունն աստիճանաբար իջնում է»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանի նախագահի հատկապես վերջին 2 ամիսների ելույթներում անընդհատ շեշտվում է ներքին կայունության և լիակատար անկախության մասին:
Այդ թեմաներով հաճախակի պնդումներն ու Ադրբեջանի շուրջ տարաբնույթ զարգացումներն ակնհայտ ցույց են տալիս, որ Արցախի նկատմամբ ագրեսիան ու օկուպացիան միայն ժամանակավորապես էին կանգնեցրել երկրի ներսում դժգոհությունների ալիքը:
Երկրորդ՝ Ադրբեջանն իրեն ռեգիոնալ դերակատարի կարգավիճակ հռչակելով ոչ միայն անհրաժեշտ վերադիրքավորում չի կարողացել անել, այլև դա մեծ հակազդեցություն է առաջացրել իրական տարածաշրջանային դերակատարների կողմից, իսկ դա Ադրբեջանի դեմ որոշակի գործընթացների է հանգեցրել:
Գրածիս միտքն այն չէ, որ Ադրբեջանը ներսից պայթում է կամ փլուզվում, սակայն մեկ բան հստակ է՝ «հաղթող Ադրբեջան» կարգախոսի ազդեցությունն աստիճանաբար իջնում է, իսկ նախկինում առկա, ինչպես նաև Բաքվի անիրատեսական ամբիցիաների հետևանքով առաջացած խնդիրներն իրենց առավել ընդգծված զգացնել են տալիս»:

«Ադրբեջանում «հաղթող Ադրբեջան» կարգախոսի ազդեցությունն աստիճանաբար իջնում է»․ Տիգրան Աբրահամյան
3310:12
«Քաղաքական մրցակցությունը գնալով կորցնում է իր բովանդակային նշանակությունը»․ Մհեր Մելքոնյան
2709:54
«ԱՄՆ-ն շատ արագ ավարտին կհասցնի Իրանի դեմ պատերազմը»․ Թրամփ
8109:49
Լֆիկից փորձում են խլե՞լ «Մեգամոլը»․ «Հրապարակ»
4909:36
ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ»
4609:30
Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին. «Փաստ»
4509:24
2 ամիս Ծավի բնակիչներին արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու․ «Ժողովուրդ»
4909:18
Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն»․ «Հրապարակ»
4409:12