«Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, ոչ թե «մարտադաշտ»». Անահիտ Մանասյան

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտարարություն է տարածել․ «Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խստորեն դատապարտում է Ազգային ժողովում պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը։
Պաշտպանը վերահաստատում է՝ խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ «մարտադաշտ»։
Բարձաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում՝ պատգամավորների կողմից բռնության ցանկացած դրսևորում նպաստում է հասարակությունում բռնությունը որպես տարաձայնությունների լուծման միջոց ընկալելու և այն արդարացնելու մոտեցումների տարածմանը։
Հանրային խոսքում և վարքագծում բռնության բացառումը պետական իշխանության ներկայացուցիչների պատասխանատվությունն է։
Մարդու իրավունքների պաշտպանը պահանջում է բացառել ոչ միայն բռնություն ենթադրող վարքագիծն, այլ նաև բռնությունն արդարացնող ցանկացած խոսք:
Միջադեպը պետք է օրենքով սահմանված կարգով դառնա պատշաճ քննության առարկա:
Նման միջադեպերն էլ ավելի են խորացնում բռնությունն արդարացնող այն մոտեցումները, որոնց անընդունելիությանն այսօր Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել էր ընտանեկան բռնության կանխարգելման թեմայով հրապարակային քննարկումների առնչությամբ տարածած հայտարարությունում»։

«Սադրիչ դիրքորոշում ունեցող ԵՄ ներկայացուցիչների մասնակցությունը բանակցություններին անհրաժեշտ չէ»․ Պեսկով
3916:25
«Սպիտակ տունը ծնկի է գալիս Պուտինի առաջ և դավաճանում ուկրաինացիներին»․ Օբամա (տեսանյութ)
7316:13
«Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, ոչ թե «մարտադաշտ»». Անահիտ Մանասյան
2816:06
«Իմ մուտքն Ազգային Ժողով արգելափակվել է»․ Արթուր Սուքոյան (լուսանկար)
5215:54
ՔՊ-ական Ծովինար Վարդանյանը ջրով շիշ է փոխանցում գործընկերոջը, որ նետի ընդդիմության ուղղությամբ (տեսանյութ)
4415:42
«Եթե սա նախապես պլանավորված էր, նշանակում է պլանավորել ենք ես և Նարեկ Կարապետյանը»․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
6915:12
«Իրենք միլիարդատեր են, ասել եմ՝ բոմժ են դառնալու, դառնալու են բոմժ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6114:54
«Ինչքան իրենց այդպես պահեն, ստանալու են այդ նույն արձագանքը․ բռնությունը ծնում է բռնություն»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6514:36