«Հորմուզի նեղուցում երեք լցանավ է պայթել ականների վրա»․ ԻՀՊԿ

Հորմուզի նեղուցում ականների վրա երեք լցանավ է պայթել՝ չնայած նեղուցն ականներից մաքրելու մասին ԱՄՆ-ի հայտարարություններին: Այդ մասին հայտնում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ):
«Անցած մեկ օրվա ընթացքում Հորմուզի նեղուցի հարավային՝ Իրանի կողմից արգելված երթուղով անցնելիս երեք լցանավեր, որոնք խախտել էին սահմանված կարգը, պայթել են ականների վրա և բռնկվել», — ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրության մեջ։
Իրանի զինվորականները նշել են, որ բոլոր լցանավերն անջատել են ռադիոլոկացիոն և նավիգացիոն համակարգերը և անտեսել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի նախազգուշացումները։
Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ականներից մաքրել է Հորմուզի նեղուցում նավագնացության հիմնական երթուղիները, և այդ ջրային տարածքով արդեն հազարավոր նավեր են անցել։

Լիբիայի ափերի մոտ ևս մեկ նավ է պայթեցվել
69Երեկ, 23:49
Ռուսական ռազմանավը պայթեցվել է Լիբիայի ափերի մոտ
175Երեկ, 22:18
Հրապարակվել է ողբերգական վթարի տեսագրությունը (տեսանյութ)
120Երեկ, 22:06
Շղթայական վթար՝ Երևանյան լճի մոտ. վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
108Երեկ, 20:42
Ինդոնեզիայում ողբերգական հրդեհի վայրից դուրս է բերվել մարդկանց մարմնամասերով լի 24 պարկ
212Երեկ, 20:25
Քալիֆոռնիայում մասնավոր համերգի ժամանակ տեղի ունեցած կրակոցների հետևանքով ինը մարդ վիրավորվել է
221Երեկ, 13:12
Յակուտիայում հայրը որսորդական հրացանով սպանել է 15-ամյա որդուն, վիրավորել կրտսեր որդուն և ինքնասպան եղել
235Երեկ, 12:54
Ինդոնեզիայում քաղցրավենիքի գործարանում բռնկված հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել (տեսանյութ)
247Երեկ, 09:43