Հինգշաբթի, 29 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Ուկրաինան հարվածել է Ռուսաստանում զրահաբաճկոնների համար կարևոր բաղադրիչ արտադրող միակ գործարանին

Ուկրաինան հարվածել է Ռուսաստանում զրահաբաճկոնների համար կարևոր բաղադրիչ արտադրող միակ գործարանին
108
Այսօր, 15:19

Գիշերը ուկրաիանական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Բաշկորտոստանում գտնվող քիմիական գործարանի վրա, որը Ռուսաստանում զրահաբաճկոնների համար անհրաժեշտ բաղադրիչի միակ արտադրողն է։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ հղում կատարելով OSINT մոնիթորինգային ալիքներին։

Նշվում է, որ հարձակումից հետո ծուխ է բարձրացել Ստերլիտամակ քաղաքում բաշկիրական սոդայի ընկերության տարածքի մոտ։ Միայն այդ գործարանում են Ռուսաստանում արտադրում տերեֆտալոիլքլորիդ։ Այս քիմիական միացությունն օգտագործվում է սինթետիկ բալիստիկ մանրաթելերի, ամուր պոլիմերների և արամիդային նյութերի արտադրության մեջ։ Դրանք անհրաժեշտ են ժամանակակից զրահաբաճկոնների, սաղավարտների, ինչպես նաև ռազմական տեխնիկայի և ավիացիայի պաշտպանիչ բաղադրիչների արտադրության համար։