«Մենք գործ ունենք Լեհաստանում պետական հեղաշրջման հետ». Բոգդան Սվենչկովսկի

Լեհաստանի Սահմանադրական դատարանի պարտականությունների կատարումից հեռացված նախագահ Բոգդան Սվենչկովսկին հայտարարել է, որ երկրում պետական հեղաշրջում է տեղի ունեցել։
«Ավելի լուրջ մոտեցեք, քանի որ մենք գործ ունենք Լեհաստանում պետական հեղաշրջման հետ»,— ասել է Սվենչկովսկին «Kanal Zero» յութուբյան ալիքի եթերում։
Միևնույն ժամանակ, նա համոզված է, որ երեքշաբթի օրվա համար նշանակված՝ Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր ժողովում չի հաջողվի քվորում ապահովել։
«Նրանք խախտելու են օրենքը։ Այն, որ նրանք կրկին հանցագործ կամ քրեական բնույթի գործողություններ են կատարելու, չի նշանակում, որ օրենքն այս մասով հստակ ու թափանցիկ չէ։ Այն ասում է, որ 15 դատավորների երկու երրորդը, այսինքն՝ քվորումը, միշտ կազմում է 10 դատավոր։ Միշտ այդպես է եղել և կլինի»,— ասել է Սվենչկովսկին։
Լեհաստանի Սահմանադրական դատարանի շուրջ քաղաքական ճգնաժամը, որի մի շարք անդամներ նշանակվել էին նախորդ կառավարության օրոք, սրվել է այն բանից հետո, երբ երկրի ներկայիս իշխանությունները՝ վարչապետ Դոնալդ Տուսկի գլխավորությամբ, փորձել են պարտականությունների կատարումից հեռացնել դատարանի նախագահ Բոգդան Սվենչկովսկուն և փոխնախագահ Բարտլոմեյ Սոխանսկուն։ Լեհաստանի արդարադատության նախարար և գլխավոր դատախազ Վալդեմար Ժուրեկը պահանջել է հանել նրանց անձեռնմխելիությունը՝ հետագայում քրեական պատասխանատվության ենթարկելու համար՝ արդարադատությանը խոչընդոտելու պատճառով։
Սահմանադրական դատարանի կայքում հոկտեմբերի 30-ին տեղեկատվություն է հայտնվել Սվենչկովսկու և Սոխանսկու ծառայողական պարտականությունների կատարման կասեցման մասին։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս որոշումը կայացրել է Աննա Կորվին-Պետրովսկայան, ով ստանձնում է դատարանի ղեկավարումը։ Միևնույն ժամանակ, X սոցիալական ցանցում Սահմանադրական դատարանի պաշտոնական էջում հայտարարել են հաստատության կայքի իբր թե ապօրինի զավթման մասին՝ ընդգծելով, որ Սվենչկովսկին դեռևս հանդիսանում է դատարանի նախագահ, իսկ Կորվին-Պետրովսկայան նման լիազորություններ չունի։
Ցուցարարները հոկտեմբերի 30-ին շրջափակել են դատարանի շենքը, եղել են պատնեշները ճեղքելու առանձին փորձեր, Կորվին-Պետրովսկայան հայտարարել է դատավորների կյանքին սպառնացող վտանգի մասին, ոստիկանությունը ձերբակալություններ է իրականացրել։

«Մենք գործ ունենք Լեհաստանում պետական հեղաշրջման հետ». Բոգդան Սվենչկովսկի
6900:19
«Եթե մեր խնդիրն իրար ոչնչացնելն է, և վերջում բոլորով միասին աղետ դիմավորելը, ապա այս ընթացքն իդեալական է». Վահե Հովհաննիսյան
61Երեկ, 22:30
«Apple-ը Գերմանիայի քաղաքական գործիչներին նախազգուշացրել է հեռախոսների հնարավոր կոտրման մասին»․ #Bild
212Երեկ, 19:25
«Հայերը զավթել են «Արևմտյան Ադրբեջանի» տարածքում գտնվող կրոնական հուշարձանները»․ Ազիզ Ալեքբերլի
102Երեկ, 17:54
«Փաշինյանը բացեց իր խաղաքարտերը». Արա Պողոսյան
104Երեկ, 17:36
«Չինացիները հետախուզության ոլորտում ԱՄՆ-ից հզոր են». Ոսկան Սարգսյան
89Երեկ, 17:24
«Իշխանության հետ խաշ վայելողները նույն վայելքով դա կանեին նաև նախկին որևէ նախագահի հետ»․ Հակոբ Բադալյան
88Երեկ, 17:12
«Աշխարհում համարյա ամեն ինչ լուծվում է ուժի սպառնալիքի կամ կիրառության դիրքերից»․ Վարդան Ոսկանյան
87Երեկ, 17:06