«Հայկական հանձնախմբի համար նույնպես բավականին լավ պատկեր է ձևավորվում»․ Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱՄՆ Միջանկյալ ընտրությունները մոտեցան իրենց ավարտին.
Ընտրվեցին Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները և Սենատի կազմի մեկ երրորդը։ Ինչպես կանխատեսել էի իմ նախորդ գրառման մեջ, Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները մեծամասնություն ստացան։
Սենատը, ինչպես գրել էի, շատ մրցակցային էր, և այստեղ նույնպես դեմոկրատներին հաջողվեց արդյունք գրանցել՝ ընդամենը մի քանի ձայնի տարբերությամբ։ Կարծում եմ՝ արդյունքների և նման պատկերի ձևավորման վրա լրջագույն ազդեցություն ունեցան վերջին 24 ժամերը, մասնավորապես՝ Իրանի դեմ Թրամփի վարչակազմի կողմից հնարավոր ռազմական հարվածի մասին տեղեկատվական պայթյունը։ Հավանաբար, դա իր ազդեցությունն ունեցավ երկու ամենամրցակցային նահանգներում ընտրությունների արդյունքների վրա։ Ի դեպ, հայկական հանձնախմբի համար նույնպես բավականին լավ պատկեր է ձևավորվում»։

«Ինձ թվում է՝ Նարեկ Կարապետյանն ապրում է Էրմիտաժում». Գեղամ Մանուկյան
410:42
Ուղիղ միացում՝ Նարեկ Կարապետյանի տան խուզարկությունից (տեսանյութ)
1710:36
Ուղիղ միացում՝ Սամվել Կարապետյանի տան խուզարկությունից (տեսանյութ)
4610:24
«Հայկական հանձնախմբի համար նույնպես բավականին լավ պատկեր է ձևավորվում»․ Սուրեն Սարգսյան
4210:18
Խուզարկություններ են իրականացվում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում
5909:48
«Մենք կաշխատենք դեմոկրատների հետ». Թրամփ (տեսանյութ)
14509:31
Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը. «Հրապարակ»
7009:18
«ԱՄՆ-ն չի նախատեսում մոտ ժամանակներս նոր հարվածներ հասցնել Իրանին». Թրամփ
15809:07