Չորեքշաբթի, 04 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը. «Հրապարակ»

Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը. «Հրապարակ»
61
Այսօր, 09:18

«Հրապարակ»-ը գրում է. «Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել Սպիտակում՝ նոյեմբերի 29-ի ընտրությունների շեմին։ ՔՊ ցուցակը գլխավորող գործող համայնքապետ Քաջայր Նիկողոսյանի դեմ են դուրս եկել նրա ենթակաները՝ տեղակալը և վարչական ղեկավարները։

Թեկնածուն՝ Համլետ Մազմանյանը, եղել է Սպիտակի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար, հետո՝ որպես անկուսակցական. 3 տարի առաջ ՔՊ-ն նրան հեռացրել է՝ համայնքապետի հետ սուր հակասությունների պատճառով: Մազմանյանը Նիկողոսյանին մեղադրում էր որոշումներն առանց քննարկելու ընդունելու, անարդյունավետ կառավարելու մեջ։

Ուշագրավ է, սակայն, որ Մազմանյանն առաջադրվել է Փաշինյանին աջակից «Բարոյական արժեքներ» կուսակցության ցուցակով, որի նախագահը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Սիմոն Պետրոսյանն է: Մազմանյանը Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձև է» շարժման կոմիտեի անդամ է, ստացվում է՝ Աննա Հակոբյանի աշխատողը ձեռնոց է նետում Փաշինյանի ուժին։ Թեև չի բացառվում, որ ՔՊ-ն կրկնում է Ստեփանավանի սցենարը՝ ով հաղթի, կմտնի «ՔՊ-ի տակ»: Ստեփանավանում էլ թեկնածուներից մեկն ընտրություններից առաջ լքեց ՔՊ-ն, ընդդիմադիր խաղաց, ընտրություններից հետո կոալիցիա կազմեց մեկի հետ, որի հետ «ոչ մի դեպքում չէր համագործակցելու»: