«Ամենազոր թվացող առաջնորդները վաղը կարող են հայտնվել ճաղերի հետևում »․ Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Պատմությունը բազմաթիվ օրինակներ ունի, երբ բռնապետական հակումներով առաջնորդները, կորցնելով իշխանությունը կամ կանգնելով դրա կորստի վտանգի առաջ, լքել են սեփական երկիրը՝ իրենց հետ տանելով ընտանիքի անդամներին, մերձավորներին, քաղաքական համախոհներին ու հավատարիմ պաշտոնյաներին։ Այդպես են վարվել Իդի Ամինը, Ֆերդինանդ Մարկոսը, Բեն Ալին, Կուրբանբեկ Բակիևը, Բաշար ալ-Ասադը և ուրիշներ։
Սակայն պատմության այս էջերն ունեն նաև մեկ այլ՝ շատ ավելի կարևոր դաս։ Իշխանությունը հավերժ չէ, քաղաքական հովանավորչությունը՝ անսահման, իսկ պաշտոնը՝ անձեռնմխելիության երաշխիք։ Երեկվա ամենազոր թվացող առաջնորդներն այսօր կարող են հայտնվել կամ ճաղերի հետևում, կամ օտար երկրում՝ հետապնդվողի կարգավիճակում:
Իշխանությունները փոխվում են, քաղաքական դաշինքները փլուզվում, նախկին հովանավորները հեռանում, սակայն կատարված արարքների հետքերը մնում են։ Եվ երբ գալիս է պատասխանատվության պահը, երեկվա հավատարմությունը փոխվում է դավաճանության։
Ամեն ինչ անցողիկ է, այդ թվում՝ իշխանությունը: Մնայուն ու այժմեական է միայն սեփական ժողովրդի և հայրենիքի հանդեպ ունեցած պատասխանատվությունը»։

«Ադրբեջանին հաջողվել է կապիտուլացնել մեր հասարակության մի հատվածի բանականությունը»․ Արա Պողոսյան
3600:12
«Ամենազոր թվացող առաջնորդները վաղը կարող են հայտնվել ճաղերի հետևում »․ Սենոր Հասրաթյան
33Երեկ, 23:54
«Մեհրիբան Ալիևան էլ որ գա իշխանության, մեր մտավորականության մեծ մասը կանգնելու է նրա կողքին՝ աղախինի դեր է կատարելու»․ Հուսիկ Արա (տեսանյութ)
78Երեկ, 22:00
«Ռազմական գործողություններից ոչ մեկը հօգուտ ԱՄՆ-ի չեղավ»․ Կարեն Հովհաննիսյան
76Երեկ, 21:42
«Ինչո՞ւ օրենքը բոլորի համար հավասարապես չի գործում»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
97Երեկ, 20:42
«ՔՊ-ական իշխանությունը սկզբունքներ չունի»․ Ոսկան Սարգսյան
97Երեկ, 20:12
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ
99Երեկ, 19:54
««Բարեփոխման» անվան տակ թանկացրած տրանսպորտի վիճակը Երևանում»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
102Երեկ, 19:30