«Վայքի պարեկներն այնքան են բոլորին տուգանել, որ մարդ այլևս չի ուզում Վայք ոտք դնել»․ Նարինե Կիրակոսյան

Լրագրող Նարինե Կիրակոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ ներքին գործերի նախարարություն, մեր երկրում մի չնաշխարհիկ վայր կա, որտեղ աշխատատեղեր չկան, բայց անմեղ մարդկանց վրա «փող կորզելու» գործ հարուցողներ կան։
Խոսքը Վայքի տարածաշրջանում ամեն քայլափոխի վարորդներին, կարելի է ասել, «առանց պատճառի» տուգանող պարեկների մասին է։
Տեղեկացնում եմ Ձեզ, որ Վայոց ձորի, հատկապես՝ Վայքի տարածքի պարեկներն այնքան են բոլորին տուգանել, որ մարդ այլևս չի ուզում Վայք ոտք դնել, կամ ավելի ճիշտ՝ անվադող դնել։
Արդեն անտանելի են դարձել նրանց վիճելի տուգանումները՝ թե իբր վարորդը ծխել է, կամ թե կետագիծ գծանշումով հատվածում չպետք է վազանց աներ, քանի որ ինչ-որ ծառի թփի տակ վազանցն արգելող նշան էր թաքցված։
Առաջարկում եմ ՆԳ նախարարին Վայքում հարցում անցկացնել կամ ծառայողական քննություն նշանակել՝ պարզելու համար, թե ինչո՞ւ են այդքան ջանասիրաբար հենց միայն այդ տարածքում գերակատարում ամբողջ Հայաստանի տուգանման «պլանը»։
Ընդ որում, նրանք չեն տուգանում խոշոր բեռնատարների վարորդներին, որոնք հաճախ վտանգավոր իրավիճակներ են ստեղծում թեթև մարդատար մեքենաների համար։ Օրինակ՝ երբ երկու բեռնատարի արանքում են առնում մարդատար մեքենան ու թույլ չեն տալիս վազանց կատարել։ Իսկ դիմացի բեռնատարի վրա այնպիսի բեռ է, որը կտրուկ արգելակման դեպքում կարող է ընկնել հետևից եկող մեքենայի վրա։
Չնաշխարհիկ բնություն ունեցող Վայքում միայն վերջերս է մի ֆուդկորտ բացվել, և այս համայնքում, իսկապես, միջին կամ խոշոր բիզնես ու արտադրություն չկա։ Բայց մարդիկ արդեն այդ ֆուդկորտի մոտ անգամ կանգնել չեն ուզում, որովհետև ճանապարհին դուրս գալուն պես Ձեր պարեկները 5–7 հազար դրամի մի տուգանք կմոգոնեն։
Սա շատ լուրջ խնդիր է, որի մասին ի վերջո պետք է բարձրաձայնել։ Ամեն անհիմն տուգանքի համար վարորդը, բանն ու գործը թողած, չի կարող դատարաններով իր արդարությունը հաստատել։
Վառելիքը թանկ, ապրուստը թանկ հայաստանցու վրա նման կերպով աշխատավարձ աշխատելը արդեն իսկապես անարդար ու հարամ է»։

«Վայքի պարեկներն այնքան են բոլորին տուգանել, որ մարդ այլևս չի ուզում Վայք ոտք դնել»․ Նարինե Կիրակոսյան
3709:42
Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և իր էլիտար հաճույքները. «Հրապարակ»
5109:24
Փակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ»
5809:12
«Խուլիգանական հարձակման հետևում կանգնած է հենց Գնել Սանոսյանը՝ իմ քեռու տղան»․ Նաիրի Հոխիկյան
15201:06
«Իրանը Բաքվի բարբարոսական վարչախմբին հասցնում է տեղեկատվական-քարոզչական երկրորդ հարվածը». Վարդան Ոսկանյան
15000:06
«Պետությունը դարձել է ռեպրեսիվ համակարգերի ամբողջություն». Լիլիթ Գալստյան
138Երեկ, 23:42
«Հաքերներն արդեն էլեկտրոմոբիլներին էլ են հասել». Սամվել Հայրապետյան
152Երեկ, 22:48
Գրենլանդիայի խորհրդարանը հավանություն է տվել ԱՄՆ-ի հետ անվտանգության համաձայնագրին
302Երեկ, 22:37