Ուրբաթ, 06 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Բելգիայի թագավորը չի ընդունել վարչապետի հրաժարականը

Բելգիայի թագավորը չի ընդունել վարչապետի հրաժարականը
142
Այսօր, 16:31

Բելգիայի թագավոր Ֆիլիպը հրաժարվել է ընդունել վարչապետ Բարտ Դե Վևերի հրաժարականը։ Այս մասին ասվում է թագավորական պալատի հայտարարության մեջ։

«Խորհրդակցություններից հետո թագավորը որոշել է մերժել վարչապետի հրաժարականը և խնդրել նրան անհապաղ վերսկսել բյուջեի շուրջ բանակցությունները»,- ասվում է հայտարարության մեջ։

Հաղորդվում է, որ այսօր միապետն ընդունել է Դե Վևերին և խորհրդակցություններ անցկացրել իշխող կոալիցիայի հինգ կուսակցությունների ղեկավարների հետ։ Նրանք բոլորն էլ հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ համաձայնության գալ առաջիկա երեք տարիների բյուջեի շուրջ և գնալ փոխադարձ զիջումների։

Վարչապետը նոյեմբերի 16-ին պետք է կրկին զեկուցի թագավորին բանակցությունների արդյունքների մասին։