Հռոմի պապը վիրահատությունից հետո սկսել է այցը Լատինական Ամերիկա

Հռոմի պապ Լևոն 14-րդը սկսել է 12-օրյա ուղևորությունը Լատինական Ամերիկայի երկրներ՝ վիրահատությունից երեք շաբաթ անց։ Պոնտիֆիկոսի այցի երթուղին ներառում է Ուրուգվայը, Արգենտինան և Պերուն, հայտնում է BBC-ն։
Այցի առաջին երկիրը կլինի Ուրուգվայը։ Սա վերջին չորս տասնամյակում Հռոմի պապի առաջին այցը կլինի այդ երկիր։ Այնուհետև Լևոն 14-րդը կմեկնի Արգենտինա: Արգենտինայում նախատեսված ծրագիրը ներառում է կրոնական միջոցառումներ և հանդիպումներ պետության ղեկավարների հետ։ Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը X սոցիալական ցանցում ողջունել է պոնտիֆիկոսի առաջիկա այցը՝ նշելով, որ երկիրը նրան սպասում է «մեծ ուրախությամբ»։
Այցի եզրափակիչ փուլը կանցնի Պերուում, որտեղ Հռոմի պապը, ընդհանուր առմամբ անցկացրել է շուրջ 20 տարի և ունի Պերուի քաղաքացիություն։ Նա կայցելի Չիկլայոյի թեմը, որի եպիսկոպոս էր ձեռնադրվել 2014 թվականին, ինչպես նաև պատարագ կմատուցի Կուսկոյում՝ ծովի մակարդակից ավելի քան 3000 մետր բարձրության վրա։ Դրանից հետո պոնտիֆիկոսը կմեկնի Պուկալպա՝ Ամազոնի շրջանում գտնվող քաղաք։

«Ալիևացավով տառապող մարդն ինձնից ի՞նչ պիտի ուզի»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
616:36
Բելգիայի թագավորը չի ընդունել վարչապետի հրաժարականը
3916:31
«Ամենախելամիտ տարբերակն այն է, որ Փաշինյանը հրաժարական տա, ԱԺ-ն ընտրի նոր վարչապետ»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
3116:18
Լոս Անջելեսն առաջին անգամ ծագումով հնդիկ քաղաքապետ կունենա
9816:13
Հռոմի պապը վիրահատությունից հետո սկսել է այցը Լատինական Ամերիկա
10616:01
«Կալանավայր տանելու իմաստը ո՞րն էր». Դավիթ Ղազինյան
5915:48
«Սահմանադրական դատարանը չպետք է լինի իշխող քաղաքական թիմի շարունակությունը»․ Ռուբեն Մխիթարյան
5815:30
«Նախաքննության գաղտնիքի հերն անիծեց». Դավիթ Ղազինյան (տեսանյութ)
8015:12