«Մի ոչ պոպուլյար բան ասեմ ընդդիմադիր ընկերների համար». Տաթևիկ Սողոյան

Փաստաբան Տաթևիկ Սողոյանը հայտնում է. «Մի ոչ պոպուլյար բան ասեմ ընդդիմադիր ընկերների համար.
Ուրեմն հրապարակվել է տեսանյութ, որտեղ մի կին կարծես թե սիգարետից տարբերվող բան է ծխում: Այս կինը ինչ-որ երաժշտական դպրոցի տնօրեն է: Կինը չի հերքել, որ տեսանյութում ինքն է, բացատրել է, որ նախկին ամուսնու շանտաժին չենթարկվելու հետևանքն է, տեսանյութն էլ 7-8 տարվա վաղեմության է:
Մեր ընդդիմադիրներն էլ առիթը բաց չեն թողել «թմրամոլ մանկավարժի» կերպարը ներկայացնելու որպես նիկոլապետության դեմք:
Մինչև բայցը, ասեմ ՝ թմրամոլությանը և առավել ևս թմրամոլ մանկավարժների գոյությանը դեմ եմ: Հայաստանում թմրամոլության բազմապատիկ աճի մեղավորը և ուղիղ հովանավորը նիկոլական իշխանությունն է:
Բայց մեր երկրում, որտեղ մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձինք պաշտոնավարում և կատարում են ապօրինություններ շանտաժի ներքո (ամենայն հավանականությամբ), և որտեղ ընդդիմության պայմանական 6 (այսինքն՝ յուրաքանչյուր) պատգամավորի գլխին կարող է կախվել շանտաժի մահակը, և նաև անկախ այս երկու հանգամանքից մենք պետք է վերաիմաստավորենք մեր վերաբերմունքը շանտաժի զոհերի նկատմամբ.
Ոչ միայն որովհետև շանտաժը հիմնականում թիրախավորում է մարդու անձնական կյանքը, արժանապատվությունը, ընտանիքին, երեխաներին, այլ նաև երբեմն արդարությունը ու բարոյականությունը:
Մենք չգիտենք արդյոք այդ կինը ներկայում ՝ 8 տարի անց ռեհաբիլիտացվել է թե ոչ, արդյոք այդ դեպքը որևէ կերպ ազդել է իր մանկավարժական աշխատանքի վրա թե ոչ, արդյոք շանտաժի ենթարկող անձը չի դրել կնոջը այդ իրավիճակում, և մի շարք էական հանգանանքներ (երեխա ունի թե ոչ) բայց պատրաստ ենք շատ բաներ ոտնատակ տանք, որ մի հատ ավելի «լավ ցույց տանք ով ով է»:
Կարծում եմ շատնաժի բացատրության դեպքում չարժեր այսքան պտտել այս թեման և թիրախավորել կնոջը»:

«Մի ոչ պոպուլյար բան ասեմ ընդդիմադիր ընկերների համար». Տաթևիկ Սողոյան
4303:18
«Առաջինը ձեր պարագլուխը փախավ ծակը և հայտարարեց, որ հայկական բանակը չի պաշտպանելու արցախահայությանը». Գևորգ Սաֆարյան
8102:06
Միլիոնավոր ժամացույցներ, 63 երկրի շուկա ու լռած արտադրամաս․ ի՞նչ ճակատագիր ունեցավ Երևանի երբեմնի հզոր գործարանը
8901:00
«Սկսվել է «Ո′չ»-ի արշավ. դուք արդեն Փաշինյանի օրակարգի մեջ եք, ու ... պարտված». Արա Պողոսյան
9700:24
Բեռլինում երիտասարդը Բունդեսթագի շենքից հանել է Գերմանիայի դրոշը և դրա փոխարեն տեղադրել Պաղեստինի դրոշը
21400:13
Թրամփը վենեսուելացի միլիարդատիրոջը դարձրել է Վենեսուելայից նավթի ներմուծման իր հիմնական գործընկերը
201Երեկ, 23:55
Իրանի փոխնախագահը Հայաստանում է (լուսանկար)
91Երեկ, 23:48
«Ի՞նչ կպատահի, եթե Ամուլսարի՝ ուրան պարունակող ոսկու հանքաքարը հայտնվի ցիանիդային հարթակում». Տիգրան Աբգարյան
90Երեկ, 23:24