Չորեքշաբթի, 11 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

«Թուրքերն են հոսանքի լարեր քաշում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում»․ Դավիթ Աղաջանյան

«Թուրքերն են հոսանքի լարեր քաշում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում»․ Դավիթ Աղաջանյան
67
Այսօր, 18:48

Օգտատեր Դավիթ Աղաջանյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Թուրքերը՝ Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում։ Էս ո՞ւր ենք հասել իրոք։
P.S. Մեր հասարակությունը պետք է տեղեակ լինի այս մասին»։ Տեսանյութում Աղաջանյանը հայտնում է․ «Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական Մարզադաշտում թուրքերն են հոսանքի լարեր քաշում»։

Նշենք, որ վաղը՝ նոյեմբերի 12-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի է ունենալու Հայաստանի և Կիպրոսի ազգային հավաքականների միջև ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի C2 խմբի հանդիպումը։

Աղբյուրը`   Դավիթ Աղաջանյան