«Ցանկացած մեկը, ով կպնում է ընտանիքին, պետք իմանա, որ պատասխան տալու է»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչո՞ւ եմ ձգտում չմասնակցել բանավեճերի.
Հայաստանում գաղտնիք չէ, որ կայացման հետ խնդիրներ, մանկական տրավմաներ, հասարակական «обиженник»-ների մի զանգված, սեփական գինը բարձրացնելու համար ինքնահաստատվում է հանրային եթերներում՝ քաղաքագետ «տիտղոսով» ինքն իր արժեքը բարձրացնելով։
Շատերին թվում է, թե եթե ունեն ճղճղան ձայն, կլյաուզիա, բանսարկություն անելու ջիղ, ուրեմն կարող են իրենք զիրենք անվանել քաղաքագետ։
Ցավոք, շատ լրատվամիջոցներ առավել հակված են սրանց հրավիրել, որպեսզի սրանց էշությունների ու բանսարկությունների միջոցով հավաքեն դիտումներ։ Հատկապես այդպիսին է Հ1-ը, որը «հաճելին» (դիտումներ) համատեղում է «օգտակարի» (պրոիշխանական պրոպագանդա) հետ։
Ուստի, իմ համար պատվից ցածր է նման մարդկանց (հայհոյախոս, բանսարկու, բանավեճը սեփական ընտանեկան վեճի հետ խառնող,...) մարդկանց հետ գտնվել նույն հարթակում, առավել ևս՝ բանավիճել։ Նման հրավերների դեպքում միշտ առաջինը ճշտում եմ ովքեր են լինելու, և եթե թեկուզ մեկին համարում կամ կասկածում եմ, միանշանակ մերժում եմ։
Բորիս Մուրազի Թամոյանը կարգին տղա է, Հայաստանի համար սրտացավ, ու Բորիսին հրահրելը, անձնական վիրավորանք հասցնելը, թե՛ փողոցի լեզվով, թե՛ մարդկային հասկացողությամբ անբարոյականություն է։ Ցանկացած մեկը, ով կպնում է ընտանիքին, պետք իմանա, որ պատասխան տալու է։ Ցավոք հանրային մտքում այս պիղծ վարքագիծը ժամանակին ԱԺ ամբիոնից նորմալացրեց մեկ այլ կերպար՝ Արսեն Թորոսյանը, ով վստահ էր, որ պատասխան չի տալու, որովհետև իշխանություն է, բայց արդյո՞ք...»։

«Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը տեղի կունենա առանց նախապես համաձայնեցված օրակարգի»․ #FT
2917:13
«Եթե էս ռոբոտին ուղարկենք բանակցությունների, ավելի լավ արդյունքներ կունենանք»․ Սաթիկ Սեյրանյան (տեսանյութ)
2117:06
«Նիկոլ Փաշինյանը վախկոտ է»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
3916:48
Լավրովն ու Արաղչին քննարկել են Մերձավոր Արևելքում ճգնաժամի կարգավորման ուղիները
7716:37
«Վերջին բանակցությունները վկայում են, որ Մոսկվան չի փոխել իր սկզբունքային դիրքորոշումը»․ Արտակ Զաքարյան
5516:30
Բահրեյնում ԱՄՆ դեսպանատունն ամերիկացիներին կոչ է արել զգոնություն պահպանել հարձակումների սպառնալիքի պատճառով
13716:13
«Նման քայլը որևէ լավ բանի չի հանգեցրել»․ Պեսկովը՝ Էստոնիայի՝ ՌԴ-ի հետ սահմանը փակելու որոշման մասին
11415:55
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Wildberries-ի գլխավոր տնօրենի նկատմամբ
14515:43