Երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Ալթայում բնակելի շենքում գազի պայթյուն է տեղի ունեցել

Ալթայում բնակելի շենքում գազի պայթյուն է տեղի ունեցել
30
Այսօր, 11:25

Ալթայի երկրամասի Կուլունդա գյուղի բազմաբնակարան շենքում գազի պայթյունի հետևանքով առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս 14-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել առավոտյան՝ Կուլունդա գյուղի Մեխանիզատորսկայա փողոցում գտնվող շենքում։ Պայթյունի հետևանքով երկու մուտքերի չորրորդ և հինգերորդ հարկերը փլուզվել են։ Տարհանված բնակիչների համար Կուլունդայի շրջանի դպրոցներից մեկում ժամանակավոր կացության կենտրոն է բացվել։