Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ի, Վենեսուելայում տեղի ունեցող ցույցերի, Դավոսում՝ Ալիևի հետ հանդիպման մասին
![]() 1172 Ուրբաթ, 25 հունվարի, 2019 թ., 14:15 «Կա՞ն երկրներ, որոնք 2019-ին պատրաստվում են անդամակցել ԵԱՏՄ-ին»,- ԵՏՀ շտաբ-բնակարանում ասուլիսի ժամանակ դիմելով ՀՀ վարչապետին՝ հարցրեցին միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչները: «Հստակ բանակցություններ չկան, բայց նախորդ տարի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը քվեարկել էր Եվրասիական տնտեսական միությունում Մոլդովային դիտորդի կարգավիճակ տալու օգտին: Դա նշանակում է, որ անդամակցող հնարավոր երկիրը կարելի է համարել Մոլդովան, բայց պետք է հաշվի առնել նաև այդ երկրում ընթացող ներքին գործընթացները»,- ասաց Փաշինյանը: «Կոմերսանտի» լրագրողի հարցը վերաբերում էր Վենեսուելայում տեղի ունեցող հակակառավարական ցույցերին: Նա հետաքրքրվում էր՝ չի՞ ասոցացնում արդյոք Փաշինյանն այդ երկրի իրադարձությունները ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխության հետ և ո՞ւմ է աջակցում՝ Մադուրոյի՞ն, թե՞ Խուան Գուայդոյին. «Ասոցացնել հնարավոր չէ, որովհետև հուրախությամբ պետք է նշեմ, որ մեզ մոտ չեն եղել զոհեր, իսկ Վենեսուելայում, ցավոք, կան զոհեր: Երկրորդ, ՀՀ-ում տեղի ունեցածը 100 տոկոսով համապատասխանում էր ՀՀ Սահմանադրությանը, իսկ այնտեղ, առաջին հայացքից, հասկանալի չէ՝ պրոցեսն ի՞նչ առնչություն ունի Սահմանադրության հետ: Մենք շարունակում ենք հետևել զարգացումներին: Ցանկացած որոշում պետք է ընդունվի ժողովրդի կողմից»,- ասել է Փաշինյանը: «Ի՞նչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Դավոսում՝ Ադրբեջանի նախագահի հետ»,- շարունակեց լրագրողը: «Ոչ մի արդյունք չկա, դա պարզապես հերթական շփումն էր: Ոչ ես, ոչ Ալիևը չէինք սպասում ոչ մի արդյունք այդ հանդիպումից: Մենք խոսել ենք ԼՂ հիմնախնդրի մասին, դա ոչ պաշտոնական հանդիպում էր»,- ասել է ՀՀ վարչապետը: «Մեզ մոտ Ձեզ դիմում են Նիկոլ Վլադիմիրովիչ, Նիկոլ Վովաևիչ, ո՞ր տարբերակն է ճիշտ»,- պարզաբանում խնդրեց լրագրողը: Փաշինյանն ասաց, որ իր հոր անունը Վովա է. «Կարծում եմ, որ ճիշտ է ասել՝ Նիկոլ Վովաևիչ»: |

«Հրանտ Բագրատյանին չեմ մեկնաբանում». Բաբկեն Թունյան (տեսանյութ)
6215:00
Ախթալայում գործադուլավորների պահանջները դեռ չեն բավարարվել (տեսանյութ)
361Երեկ, 11:42
Մարդիկ վարկերի տակ կքում են. «Ժողովուրդ»
437Երեկ, 09:12
«Թոշակառուի համար գնաճը տոկոս չէ, այլ ընտրություն՝ գնել դե՞ղը, թե՞ հացը»․ Շաքե Իսայան
56202.02.2026, 16:00
Ախթալայի ԼՀԿ-ի հորատող բանվորների գործադուլը շարունակվում է (տեսանյութ)
49702.02.2026, 11:30
Սի Ցզինպինը կոչ է անում յուանին տալ համաշխարհային պահուստային արժույթի կարգավիճակ
175501.02.2026, 23:05
«Ահռելի գնաճի պայմաններում աշխատողների վարձատրությունը չի համապատասխանում կատարված աշխատանքի ծավալին»․ Անուշ Շահրամանյան
76431.01.2026, 15:06
«Թուրքիայի հետ սահման ենք բացում, բայց մեր տնտեսությունը չենք պաշտպանում»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
62131.01.2026, 11:00
