«Վրաստանի հետ խնդիր չկա, բայց 12 տարի է՝ մի փոքրիկ ենթակառուցվածք կառուցել չենք կարողանում»․ Հայկ Խանումյան

Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերջերս շատ է խոսվում Ադրբեջանի և Թուրքիայի էներգետիկ համակարգերի հետ հայաստանյան համակարգի սինխրոնիզացիայի մասին։ Ենթադրվում է, որ այս թշնամի երկրների հետ հարաբերությունները կարգավորելուց հետո կարող ենք նաև էներգահամակարգերը սինխրոնիզացնել, որը կբարձրացնի մեր համակարգի հուսալիության աստիճանը։
Հարևան Վրաստանի համակարգի հետ սինխրոնիզացման գործընթացը սկսվել է դեռ 2014թ․, երբ Գերմանական զարգացման բանկի և Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ մեկնարկեց Հայաստան–Վրաստան 400/500 կՎ բարձրավոլտ էլեկտրահաղորդման օդային գծի և Այրումի փոխակերպիչ ենթակայանի կառուցման նախագիծը։ 2017թ․ մեկնարկեց կապալառուների ընտրության գործընթացը, սակայն առաջնթաց մինչև հիմա չկա։ Այս ընթացքում նախագծի արժեքը էականորեն մեծացել է, նոր դրամաշնորհների և ֆինանսավորման խոստումներ են ավելացել, բայց արդյունքը չկա։
Վրաստանի հետ որևէ քաղաքական խնդիր կամ ծրագրին խոչընդոտող հանգամանք չկա։ Միակ խնդիրը՝ կարողություններն են։ Ընդհուպ ռազմավարական ծրագրեր իրականացնելու Հայաստանի անընդունակությունը։ Ու փոխանակ սրա վրա աշխատեն, հասարակությանը կերակրում են, թե էներգահամակարգը հուսալի չէ, որովհետև հարևանների հետ խնդիր կա։
Վրաստանի հետ էլ խնդիր չկա, բայց 12 տարի է գլոբալ առումով մի փոքրիկ ենթակառուցվածք կառուցել չենք կարողանում»։

«Վրաստանի հետ խնդիր չկա, բայց 12 տարի է՝ մի փոքրիկ ենթակառուցվածք կառուցել չենք կարողանում»․ Հայկ Խանումյան
009:00
«Անցած 10 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 6,4%-ով աճել է»․ Գևորգ Պապոյան (լուսանկար)
140Երեկ, 21:12
Թուրքիայի միջազգային պահուստները նվազել են 51 մլրդ դոլարով ԱՄՆ-Իրան պատերազմից հետո
156Երեկ, 19:01
«Վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար տոննա բեռ». Ալիև
307Երեկ, 13:07
«Հայաստանի էներգահամակարգի բնականոն աշխատանքը կախված կլինի Ադրբեջանում ընդունվող որոշումներից»․ Վահե Դավթյան
248Երեկ, 01:06
«Ըստ տեղեկությունների՝ Հրազդանի ՀԷԿ-ից օրական մեկ ժամ հոսանք է բաց թողնվում դեպի Թուրքիա»․ Կարապետ Պողոսյան
26624.11.2026, 14:00
«246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»». Սուրեն Սուրենյանց
43122.11.2026, 19:24
«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
75819.11.2026, 20:54