Հայ տղամարդը Եկատերինբուրգում փրկել է հրդեհի ճիրաններում հայտնված երեխաներին

Հայազգի Գևորգ Ավետիսյանը ՌԴ Եկատերինբուրգի Գնչուական ավանում երեք երեխայի է փրկել այրվող տնից։ Այս մասին նշված է Ռուսաստանի Սվերդլովի շրջանի ԱԻՆ գլխավոր վարչության կայքում։
30-ամյա շինարարը վարձով տուն փնտրելու նպատակով կնոջ հետ մեքենայով անցնելիս է եղել Դեպուտատսկի փողոցի 53-րդ տան մոտով: Երբ նկատել է ծուխը, կանգնեցրել ավտոմեքենան և շտապել տան կողմ։ «Տան դիմաց մեքենա կար կայանած, ինչը նշանակում էր, որ հաստատ տանը մարդ կա: Երբ մոտեցա, պատուհանից տեսա, որ ինչ-որ մեկը թափահարում է ձեռքերը, կնոջս կարգադրեցի հրշեջներին կանչի, ինքս փորձեցի կոտրել պատուհանը, ձեռքով հարվածեցի մի քանի անգամ, չստացվեց, այդ ժամանակ աղյուս գտա ու կոտրեցի պատուհանը և հանեցի նրանց»,- պատմել է Գևորգը: 3 երեխաների՝ 12 տարեկան երկու աղջիկների ու 10 տարեկան տղայի կյանքին ու առողջությանը ոչինչ չի սպառնում: Ի դեպ, նրանք բոլորն էլ տարբեր ընտանիքների երեխաներ են, 2-ը հյուր էին եկել:
Գևորգ Ավետիսյանը հինգ դուստրերի հայր է, նրանցից ավագը 11 տարեկան է, կրտսերը՝ 5 ամսական:
ՌԴ ԱԻՆ-ը Գևորգին շնորհակալական նամակ ու նվերներ է հանձնել:


Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունը 2026 թվականին նվազել է 24 միլիարդով. Bloomberg
119:30
Զելենսկին հայտարարել է ՌԴ բանակի ռեկորդային կորուստների և Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
2919:12
Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Հայրապետին
4319:00
«Խամենեին հրամայել է հարվածներ հասցնել՝ «առանց աշխարհագրական սահմանափակման»». Վարդան Ոսկանյան
6118:36
Աֆղանա-պակիստանյան սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել
11817:01
«40 միլիարդ դրամ քաղաքացու գրպանից. անձնագի՞ր, թե՞ անհասանելի շքեղություն». Արշակ Սարգսյան
8816:18
Ցյուրիխի ոստիկանությունը բողոքի ցույցերը ճնշելու համար օգտագործել է ռետինե փամփուշտներ, ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ (տեսանյութ)
13916:02
Ֆրանսիական ավագ դպրոցների աշակերտների միությունը կոչ է արել շրջափակել լիցեյները
12515:55