«Խամենեին հրամայել է հարվածներ հասցնել՝ «առանց աշխարհագրական սահմանափակման»». Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը. «Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Մոջթաբա Խամենեիի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ տեղի է ունեցել առաջնորդի և իրանական ԶՈւ-երի բարձրագույն հրամանատարության ներկայացուցիչների հանդիպում, որի ընթացքում Խամենեին հրամայել է Իրանի դեմ հարձակման դեպքում ԱՄՆ-ին և Իսրայելին առնչվող ենթակառուցվածքներին անհապաղ և արդյունավետ հարվածներ հասցնել՝ «առանց աշխարհագրական սահմանափակման»։
Բազմիցս եմ նշել, որ Իրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակողական և առանց «սեթևեթանքների»:
Նշված տեղեկատվության մեջ ուշագրավ է երկու հանգամանք՝ այն որ առաջնորդը հանդիպում և հրամաններ տալիս է ԶՈւ-երի բարձրագույն հրամանատարությանը, այսինքն ամբողջովին իրականացնում է իր գործառույթները, իսկ երկրորդը՝ «առանց աշխարհագրական սահմանափակումների» պատասխան հարվածների հրամանի հանգամանքն է։
Նախորդ պատերազմում նույնպես Իրանի պատասխան հարվածներն ընդգրկում էին Պարսից ծոցի բոլոր երկրներն, ուստի արդյո՞ք հրամանը նշանակում է, որ հնարավոր պատերազմի դեպքում թիրախավորվելու են այլ երկրներ ևս, և արդյո՞ք դրանց շարքում լինելու է Իսրայելին նավթի հիմնական մատակարարներից արհեստածին Ադրբեջանը։
Հարցի հստակ պատասխանը, կարծում եմ՝ ունեն միայն Իրանում սահմափակ թվով որոշում կայացնողներ, սակայն ուշագրավ է, որ այս երկրի պետական հեռուստատեսության ամենադիտվող հաղորդումներից մեկով վերջերս քննարկվում էր հենց Բաքվի բարբարոսկան վարչախմբի նավթագազային ենթակառուցվածքների խոցելիության խնդիրը»։

«Խամենեին հրամայել է հարվածներ հասցնել՝ «առանց աշխարհագրական սահմանափակման»». Վարդան Ոսկանյան
2918:36
Աֆղանա-պակիստանյան սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել
10617:01
«40 միլիարդ դրամ քաղաքացու գրպանից. անձնագի՞ր, թե՞ անհասանելի շքեղություն». Արշակ Սարգսյան
8216:18
Ցյուրիխի ոստիկանությունը բողոքի ցույցերը ճնշելու համար օգտագործել է ռետինե փամփուշտներ, ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ (տեսանյութ)
13216:02
Ֆրանսիական ավագ դպրոցների աշակերտների միությունը կոչ է արել շրջափակել լիցեյները
11915:55
Մայր Աթոռում Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց Հայրապետական մաղթանք
6315:42
«Եվրոպայում կան քաղաքական գործիչներ, որոնք չեն վախենում խոսել պատմական ճշմարտության մասին». Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
7015:30
Բացահայտվել է սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության վերաբերյալ հանգամանքներ․ երեք անձ կալանավորվել է
7615:18