«Զինվորների շրջանում ինչքան մեծանա վակուումը, այնքան ավելի վատ հետևանքներ են առաջանալու». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մինչև շարքային զինվոր չլինես, երբեք գեներալի չես կարող հասնել։ Սա մի փիլիսոփայական ուղղություն է, որը հուշում է, որ մարդը պետք է անցնի զինվորական ծառայության բոլոր հոգեբանական փոփոխությունները, որպեսզի նա կարողանա դառնալ արդյունավետ հրամանատար, ներքին հարաբերությունների գիտակ։ Մարդ, ով ապրել է ինչպես զինվորական ծառայության ստորին դժվարությունները, այլև կանոնադրական ու ոչ կանոնադրական հարաբերությունները։
Բանակի մասին դատողությունները զինվորների միջև հարաբերությունների դիտանկյունից երբեք իրական լուծում չի բերելու, ընդհակառակը՝ զինվորների շրջանում ինչքան մեծանա վակուումը, այնքան ավելի վատ հետևանքներ են առաջանալու։
Իսկ լուծումը սկսվում է բանակի ամենավերևի էշելոնից, այն փիլիսոփայությունից ու իդեալներից, որոնք հրամցվում են 18+ տարեկան զինվորին, սպային։ Առանց այդ իդեալների, ծառայությունը դառնում է «Солдат спит, служба идёт», իսկ դա դառնում է «պայքար լավ ապրելու համար»:
Ո՛չ մի լուծում, ո՛չ մի առաջարկ իմաստ չունեն, եթե դրանք համալիր չեն։ Մի առիթով ասել եմ՝ այս որակի իշխանության պարագայում մենք նույնիսկ միջուկային զենք ունենալու պարագայում էինք դատապարտված...»:

«Զինվորների շրջանում ինչքան մեծանա վակուումը, այնքան ավելի վատ հետևանքներ են առաջանալու». Արա Պողոսյան
2814:18
«Զինվորի մահը հերթական ցավակցական հայտարարությամբ չի կարելի փակված համարել». Լիլիթ Գալստյան
4213:44
«Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրության արդյունքները ոչ թե ՔՊ-ի, այլ տեղական գործիչների շնորհքն է». Նաիրի Հոխիկյան
5313:24
Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը
7313:12
27 տարի առաջ Հայոց Եկեղեցու Հայրապետության առաքելական Սբ Աթոռին բազմեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը
6413:00
Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ
11112:55
«Անկախ զրպարտություններից՝ Ամենայն հայոց կաթողիկոսի դերակատարությունը Հայաստանի նորօրյա պատմության մեջ անգնահատելի է». Արշակ Սրբազան (տեսանյութ)
6812:36
«Ուզում են 7 հատ հանձնաժողով կազմեն, 10 զեկույց գրեն, դրանք առ ոչինչ են Վեհափառի օծման դեմ». Նիկողայոս Հովհաննիսյան (տեսանյութ)
7012:18