«Եվրոպայում կան քաղաքական գործիչներ, որոնք չեն վախենում խոսել պատմական ճշմարտության մասին». Սարգիս Տեր-Եսայան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Տեր-Եսայանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «Եվրոպայում կան քաղաքական գործիչներ, որոնք չեն վախենում խոսել պատմական ճշմարտության մասին
Եվրախորհրդարանում լեհ պատգամավոր Եվա Զայոնչկովսկա-Հերնիկը պատռել է Ուկրաինայի ազգայնական շարժման՝ UPA-ի կարմիր-սև դրոշը՝ հայտարարելով, որ Լեհաստանը չի կարող անտեսել այդ կազմակերպության պատմական պատասխանատվությունը լեհերի և այլ ժողովուրդների, այդ թվում՝ հայերի սպանությունների համար։
Նրա ելույթում հնչեց նաև շատ կարևոր ուղերձ, որ պատմական հանցագործությունները չեն կարող մոռացության մատնվել քաղաքական նպատակահարմարության կամ եվրոպական ինտեգրման անվան տակ։ Իսկ մեզ՝ հայերիս համար, այս խոսքում կա մի առանձնահատուկ կարևորություն, քանի որ մենք գիտենք, թե ի՞նչ է նշանակում, երբ ազգի պատմությունը խեղաթյուրում են, երբ զոհերի հիշողությունը փորձում են ջնջել, իսկ պատմական պատասխանատվությունը փոխարինում են քաղաքական քարոզչությամբ։
Այսօր Ադրբեջանը հետևողականորեն փորձում է ջնջել հայկական հետքը Արցախում, յուրացնել հայկական պատմամշակութային ժառանգությունը և կասկածի տակ դնել հայ ժողովրդի պատմական ներկայությունը տարածաշրջանում։ Եվ մենք իրավունք չունենք լռելու, երբ աշխարհի որևէ անկյունում մոռացության են մատնվում հայ ժողովրդի դեմ կատարված հանցագործությունները։
Պատմական հիշողությունը քաղաքական առևտրի առարկա չէ։ Հանցագործությունը չի դառնում արդարացված միայն այն պատճառով, որ դրա մասին խոսելը տվյալ պահին քաղաքականապես հարմար չէ։
Հայ ժողովուրդը պետք է կարողանա պաշտպանել իր պատմությունը, իր զոհերի հիշատակը և իր ազգային արժանապատվությունը՝ ոչ թե սպասելով, որ ուրիշները մեր փոխարեն կխոսեն»:

Մայր Աթոռում Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց Հայրապետական մաղթանք
1415:42
«Եվրոպայում կան քաղաքական գործիչներ, որոնք չեն վախենում խոսել պատմական ճշմարտության մասին». Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
3715:30
Բացահայտվել է սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության վերաբերյալ հանգամանքներ․ երեք անձ կալանավորվել է
5115:18
«Էդվարդ Ասրյանը բանակում այսքան մեծ թվով մահերից հետո ինչո՞ւ չի հեռացվում գլխավոր շտաբի պետի պաշտոնից». Ոսկան Սարգսյան
5615:00
«Զինվորների շրջանում ինչքան մեծանա վակուումը, այնքան ավելի վատ հետևանքներ են առաջանալու». Արա Պողոսյան
5614:18
«Զինվորի մահը հերթական ցավակցական հայտարարությամբ չի կարելի փակված համարել». Լիլիթ Գալստյան
6713:44
«Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրության արդյունքները ոչ թե ՔՊ-ի, այլ տեղական գործիչների շնորհքն է». Նաիրի Հոխիկյան
6713:24
Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը
8813:12