«Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրության արդյունքները ոչ թե ՔՊ-ի, այլ տեղական գործիչների շնորհքն է». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը. «Հոկտեմբերի 25-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրության արդյունքները ոչ թե ՔՊ -ի, այլ տեղական գործիչների շնորհքն է։
Գորիսում, օրինակ, մարդիկ 93.6% տվեցին Առուշ Առուշանյանին, ոչ թե ՔՊ -ին, որտեղ որևէ հեղինակություն չունի գործող իշխանությունը։ Առուշին սիրում եմ Սյունիքում, և բնականաբար մարդիկ պիտի ձայն տային նրան, ինչից շահեց ՔՊ -ն։
Նույնկերպ Մարտունիում ՔՊ -ի ստացած 67.6% ձայների մեծ մասը գործող համայնքապետ Հովհաննես Հովեյանին են տվել։ Բոլոր դեպքերում նա քիչ թե շատ մարդավարի վարքագիծ դրսևորում, գուցե տակից է բյուջեն թալանում, բայց արտաքուստ այլ դեմքով է, իսկ ՔՊ -ի Մարտունու մյուս ներկայացուցիչները ոչ միայն ներքուստ, այլև արտաքուստ էլ իրենց կորցրել են, հեղինակություն չեն վայելում, ավելին' աչքի են ընկնում կոռումպացված վարքագծով։
Մյուս բոլոր վայրերում էլ նույն վիճակն է։ Համատարած անձնավորված ընտրություն է համայնքներում, և մարդկանց հետաքրքիր չէ, թե ով ինչ կուսակցություն է ներկայացնում։
Հոկտեմբերի 25-ի ընտրությունը աչքի ընկավ չափազանց ցածր մասնակցությամբ, ինչը նշանակում է, որ մարդիկ նաև հետաքրքրված չեն ՏԻՄ կառավարմամբ և չեն վստահում որևէ մեկին։ 40% մասնակցության պարագայում չի կարելի համարել, թե բնակիչները 80 կամ 90% ձայն են տվել ՔՊ -ին»:

«Զինվորի մահը հերթական ցավակցական հայտարարությամբ չի կարելի փակված համարել». Լիլիթ Գալստյան
2213:44
«Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրության արդյունքները ոչ թե ՔՊ-ի, այլ տեղական գործիչների շնորհքն է». Նաիրի Հոխիկյան
4713:24
Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը
6613:12
27 տարի առաջ Հայոց Եկեղեցու Հայրապետության առաքելական Սբ Աթոռին բազմեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը
6213:00
Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ
10612:55
«Անկախ զրպարտություններից՝ Ամենայն հայոց կաթողիկոսի դերակատարությունը Հայաստանի նորօրյա պատմության մեջ անգնահատելի է». Արշակ Սրբազան (տեսանյութ)
6712:36
«Ուզում են 7 հատ հանձնաժողով կազմեն, 10 զեկույց գրեն, դրանք առ ոչինչ են Վեհափառի օծման դեմ». Նիկողայոս Հովհաննիսյան (տեսանյութ)
6812:18
«Սա այն դեպքն է, երբ պետական մտածողությանը փոխարինում են բակային բարքերը, լափի գաղափարախոսությունն ու հեդոնիզմը». Արմեն Հովասափյան
7711:18