Կիրակի, 01 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

Մահացել է մանկագիր Սամվել Կոսյանը

Մահացել է մանկագիր Սամվել Կոսյանը
46
Այսօր, 17:36

79 տարեկանում կյանքից հեռացել է 60-ականների և գարունականների սերնդի ճանաչված բանաստեղծ, դրամատուրգ, մանկագիր Սամվել Կոսյանը։

Ծնվել է 1947 թ. հունվարի 24-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Աշխատել է մի շարք խմբագրություններում, 1995-2003 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում։ 2004 թ. աշխատում է «Գրական թերթ»-ում որպես պատասխանատու քարտուղար, այնուհետև՝ գլխավոր խմբագիր։ Հեղինակ է մի շարք ժողովածուների, թատերգությունների, գրում է նաև մանուկների համար։ Նրա թատերգությունները բեմադրվել են Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային և Համազգային թատրոններում։

Կոսյանի սցենարներով նկարվել են մուլտիպլիկացիոն կինոնկարներ։ Զբաղվել է նաև թարգմանությամբ, ունի թարգմանական ժողովածուներ։