Նոր միջանցքներ Հայաստանի համար. Ռուսաստանն ու Վրաստանն ավարտին են հասցրել քննարկումները. «Коммерсант»
![]() 1364 Երկուշաբթի, 04 փետրվարի, 2019 թ., 17:10 Մոսկվան և Թբիլիսին ավարտին են հասցրել 2011թ. ստորագրված «Ապրանքների առևտրի մաքսային վարչարարության և մոնիթորինգի մեխանիզմների մասին» համաձայնագրի իրականացման համար անհրաժեշտ գործընթացները: Այս մասին հայտնի է դարձել «Коммерсант» պարբերականին: Համաձայնագիրը թույլ է տալիս օգտագործել Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքներն առևտրի և տարանցման համար: Համաձայնագիրը ստորագրվել էր 2011թ. նոյեմբերի 9-ին Ժնևում, դա փաստաթղթերի փաթեթի մի մասն էր, որը կնքվել էր Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության գործընթացների ժամանակ: Պարբերականը նշում է, որ Ռուսաստանն Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ է դարձել 2012թ., սակայն Վրաստանի հետ համաձայնագիրը, որը ենթադրում է երկու երկրների միջև առևտրային 3 միջանցքի ձևավորում, որոնցից երկուսն անցնելու են Աբխազիայով և Հարավային Օսիայով, այդպես էլ չի աշխատել, Մոսկվայից և Թբիլիսիից 7 տարի է պահանջվել դրա իրականացման համար: Պարբերականի աղբյուրը վստահեցրել է, որ համաձայնագրի մեխանիզմների իրականացման համար խոչընդոտներ չկան: Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն «Коммерсант»-ին վստահեցրել է, որ համաձայնագրի իրականացման նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են: Նրա խոսքով՝ վրացական կողմը հույս ունի սկսել փաստաթղթի իրականացումը: Պարբերականը նշում է, որ այդ հարցում շահագրգիռ է նաև Հայաստանը: «Հայաստանի համար Հարավային Օսիայով անցնող միջանցքն այլընտրանք կլինի Լարսի անցակետին, որը ձմռանը հաճախ փակվում է ձյան պատճառով»,- գրում է պարբերականը: Այն մասին, Երևանը կշահի ռուս-վրացական մեխանիզմի իրականացումից, պարբերականի հետ զրույցում ասել է նաև ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը: «Հայաստանի խնդրանքն իսկապես կա»,- հայտնել է նա: |

«Հրանտ Բագրատյանին չեմ մեկնաբանում». Բաբկեն Թունյան (տեսանյութ)
6215:00
Ախթալայում գործադուլավորների պահանջները դեռ չեն բավարարվել (տեսանյութ)
361Երեկ, 11:42
Մարդիկ վարկերի տակ կքում են. «Ժողովուրդ»
437Երեկ, 09:12
«Թոշակառուի համար գնաճը տոկոս չէ, այլ ընտրություն՝ գնել դե՞ղը, թե՞ հացը»․ Շաքե Իսայան
56202.02.2026, 16:00
Ախթալայի ԼՀԿ-ի հորատող բանվորների գործադուլը շարունակվում է (տեսանյութ)
49702.02.2026, 11:30
Սի Ցզինպինը կոչ է անում յուանին տալ համաշխարհային պահուստային արժույթի կարգավիճակ
175501.02.2026, 23:05
«Ահռելի գնաճի պայմաններում աշխատողների վարձատրությունը չի համապատասխանում կատարված աշխատանքի ծավալին»․ Անուշ Շահրամանյան
76431.01.2026, 15:06
«Թուրքիայի հետ սահման ենք բացում, բայց մեր տնտեսությունը չենք պաշտպանում»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
62131.01.2026, 11:00
