«Մեր ժողովուրդը մանկան պես միամիտ է ու դյուրահավատ». այսօր Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է
![]() 1149 Չորեքշաբթի, 17 ապրիլի, 2019 թ., 10:25 «Մեր ժողովուրդը մանկան պես միամիտ է ու դյուրահավատ։ Նա ծանր պատմություն է ունեցել, նրան շատ են խաբել։ Ես երբեք չեմ խաբի ժողովրդին։ Եվ եթե իմ գործունեություն ընթացքում ինձ հաջողվի թեկուզ փոքր-ինչ բարձրացնել ազգի մակարդակը, իմ պատմական առաքելությունը կհամարեմ կատարած»։ Կարեն Դեմիրճյան Այսօր քաղաքական և պետական գործիչ, 1974-88թթ. Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար, 1999-ին՝ Անկախ Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 87 տարեկան։ «Սիրուն աչքերի համար չեն սիրում քաղաքական գործչին: Չնայած զրկանքներ շատ է կրել, բայց չի կոտրվել ու միշտ համարել է, որ մարդ մինչև վերջ պետք է ծառայի հայրենիքին»,- Կարեն Դեմիրճյանի մասին ասել է նրա այրին՝ Ռիմա Դեմիրճյանը։ Կարեն Դեմիրճյանն իր աշխատանքային գործունեությունն սկսել է 1954-ին Լենինգրադի պաշտպանական գիտահետազոտական ինստիտուտներից մեկում, որտեղ եղել է կոնստրուկտորական խմբի ղեկավարը: 1955-ին ընդունվել է ՍՄԿԿ շարքերը: «Ղեկավարի արժանիքը ոչ այնքան այն է, թե ինչ նպատակներ է նա դնում իր առջև, որքան այն, թե ինչքանով է ռեալ այդ նպատակների իրականացման աստիճանը։ Սա մի ձող է, որն ունի երկու ծայր։ Վեհ, ազնիվ, բայց անիրականալի նպատակն ավելի վտանգավոր է, քան որևէ այլ բան։ Չէ՞ որ մյուս ծայրով ձողը հարվածում է ղեկավարին։ Հնարավորություններով չամրապնդված քաղաքական նպատակների առաջքաշումը բախտախնդրություն է»,- ասել է Կ․ Դեմիրճյանը։ Զոհվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի դահլիճում կատարված ոճրագործության ժամանակ։ Հետմահու նրան շնորհվել է Հայաստանի Ազգային Հերոսի կոչում և Հայրենիքի շքանշան: «Մարդ՝ առանց արատների»,- այսպես է նրան բնորոշել հայ մեծ գրող Հրանտ Մաթևոսյանը: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
