ԵԽ Նախարարների կոմիտեն հրապարակել է ՄԻԵԴ վճռի վերաբերյալ ՄԻՊ-ի հատուկ դիրքորոշումը
![]() 565 Չորեքշաբթի, 22 մայիսի, 2019 թ., 12:00 Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն 2019-ի մարտին կայացած նիստի ընթացքում քննարկել է «Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի կատարման վիճակը: Քննարկման արդյունքում Նախարարների կոմիտեն ընդունած որոշմամբ առանձին անդրադարձել է նաև տվյալ վճռի կատարման վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած հատուկ դիրքորոշմանը: Հատկանշական է, որ «Վճիռների և բարեկամական կարգավորումների կատարման վերահսկման վերաբերյալ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կանոններով» սահմանված կարգով Պաշտպանի հատուկ դիրքորոշումը պաշտոնապես հրապարակվել և շրջանառության է դրվել ԵԽ անդամ բոլոր 47 պետություններում: Նախարարների կոմիտե է ներկայացվել նաև ՀՀ կառավարության արձագանքը, որում բարձր է գնահատվել Պաշտպանի հատուկ դիրքորոշման և դրանում ներկայացված կոնկրետ առաջարկությունների կարևորությունը վճռի արդյունավետ կատարման գործընթացում: Հիշեցնենք, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության պատմության մեջ առաջին անգամ Արման Թաթոյանը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե է ներկայացրել հատուկ դիրքորոշում՝ կապված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Հայաստանին վերաբերյալ վճռի կատարման հետ: Պաշտպանը կարևոր է համարում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի իրավունքի գերակայության և մարդու իրավունքների գլխավոր տնօրինության, ինչպես նաև ԵԽ երևանյան գրասենյակի հետ շարունակական աշխատանքը: Այն կարևոր նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշները, մասնավորապես՝ Եվրոպական դատարանի իրավաբանությունը ներպետական օրենսդրություն ու իրավակիրառ պրակտիկա ներմուծելու հարցում: Եվրոպական դատարանի վճիռների կատարմանը Հայաստանի մարդու իրավունքների ազգային հաստատությունը կշարունակի մասնակցել՝ համագործակցելով նաև պետական համակարգի ու քաղաքացիական հասարակության գործընկերների հետ: |

«Պատերազմը վատ բան է, բայց ավելի լավ է, քան գառան նման դողալն ու մորթվելը». Կոնստանտին Տեր-Նակալյան
9503:06
«Որևիցե միջազգային կառույց ու օրենք չի կարողանում կանգնեցնել այս խելահեղությունը». Արթուր Ղազարյան
16000:54
«Ձեռքբերում եմ համարում թե՛ իսկական արևմտամետ, և թե՛ իսկական ռուսամետ ճանաչելը». Արա Պողոսյան
11000:42
«Զորի Բալայանը շատ լավ հասկանում էր՝ ով էր բերվել իշխանության, ու Արցախի համար դա ինչ գին կունենա». Ալեն Ղևոնդյան
21000:12
«Վարչապետը տասը հոգու ուղեկցությամբ մտնում է մանկապարտեզի խոհանոց՝ առանց հատուկ հագուստի». Հակոբ Բադալյան
15100:00
«Դավիթ Բաբայանի ծնունդն է. վստահ եմ, որ նա առավոտից մտքերով Արցախում է». Տիգրան Աբրահամյան
238Երեկ, 23:29
«Հեզբոլլահը» հրթիռ է արձակել բրիտանական ռազմանավի ուղղությամբ՝ այն շփոթելով իսրայելական նավի հետ
143Երեկ, 22:27
ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնի, Քուվեյթի, ԱՄԷ-ի և Հայֆայի օբյեկտներին հարվածելու մասին
173Երեկ, 21:48
