«Հայկ Ալումյանն այն մարդն է, ով հրազենով իմ վրա հարձակված մարդու շահերն է պաշտպանում». Հայկ Սարգսյան

ԱԺ « Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, լրագրողների հետ զրույցի ժամանակ, անդրադառնալով իր գրառմանը և դրան հաջորդած քննարկումներին, ինչպես նաև ասուլիսի ժամանակ Հայկ Ալումյանի հնչեցրած մեկնաբանություններին, ասել է. «Նույն Հայկ Ալումյանը, մեկ տարի առաջ, կոպիտ, ամենախիստ ձևով մեկնաբանում և հարվածում էր նախկին իշխանություններին (անգամ ես նման մեկնաբանություններ չեմ արել): Հայկ Ալումյանը, Վահան Շիրխանյանի պաշտպանը լինելով հանդերձ, ընդամենը շատ կարճ ժամանակ հետո եկել և դարձել է Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպանը, ես իրան ընդհանրապես մեկնաբանելու խնդիր չունեմ: Հայկ Ալումյանն այն մարդն է, ով հրազենով իմ վրա հարձակված մարդու շահերն է պաշտպանում դատարանում: Հայկ Ալումյանը պետք է փոխի իր անունը, քանի որ Հայկ անունը պատիվ չի բերում այդ անունը կրող մյուս քաղաքացիներին»:

«Ավարտո՞ւմ ենք այսքան շուտ. սա խցից ավելի լավ է»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
2111:06
«Նայեցի Փաշինյանի ելույթը․ ռևերանսներ՝ Թուրքիային ու Ադրբեջանին»․ Էդուարդ Շարմազանով
3310:42
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3210:18
Գուտերեշն ու Լավրովը քննարկել են ուկրաինական հակամարտությունը
11410:00
«Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը դրոշները բացակայում են»․ Էդգար Ղազարյան
5909:42
«Որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել»․ Տիգրան Աբրահամյան
5709:36
«Իրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից»․ Փեզեշքիան
11209:12
Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է. «Հրապարակ»
6808:48