Արմավիրի մարզում պայմանագրային զինծառայող է դանակահարվել
![]() 728 Ուրբաթ, 28 հունիսի, 2019 թ., 13:55 Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ, հունիսի 27-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուք-դանակահարության փաստով։ Ժամը 23։00-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնից Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի Շահումյան գյուղի բնակիչ 25-ամյա Վրեժ Խաչատրյանն է։ Մինչ բժիշկները բժշկական օգնություն էին ցուցաբերում դանակահարվածին, Արմավիրի մարզի ոստիկանները մարզի ոստիկանապետ Ա․ Հովհաննիսյանի և Վաղարշապատի ոստիկանապետ Ս․ Մարտիրոսյանի գլխավորությամբ՝ պարզել են, որ նույն օրը ժամը 22։30-ի սահմաններում Շահումյան գյուղի սկզբնամասում վիճաբանություն է տեղի ունեցել Վ․ Խաչատրյանի, նույն գյուղի բնակիչներ՝ 22-ամյա Վահագն Խաչատրյանի, 23-ամյա Վահրամ Խաչատրյանի, 24-ամյա Վահան Բաբայանի և Այգեշատ գյուղի բնակիչ 19-ամյա Վահե Խաչատրյանի միջև, որի ժամանակ Վահե Խաչատրյանը իր մոտ եղած դանակով հարվածել է Վրեժ Խաչատրյանի կրծքավանդակին։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արմավիրի մարզի ոստիկանները հայտնաբերել են նաև կռվի բոլոր մասնակիցներին և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ հանցագործության գործիք՝ դանակը հայտնաբերելու համար։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ դանակահարվածը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։ |
Անվասայլակով տղամարդը սպառնում է դիմել կտրուկ միջոցների
5412:24Ֆիլադելֆիայում հրաձգության հետևանքով կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)
10611:16Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 1060-ի
33100:22Պակիստանում ընտելացված առյուծը հարձակվել է կնոջ և երկու երեխաների վրա (տեսանյութ)
310Երեկ, 23:32Մարտունիում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Opel Vectra»-ն․ կա վիրավոր
250Երեկ, 19:00Թեքսասում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասնում է 80-ի
427Երեկ, 11:05Թեքսասում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 59-ի, 21-ը երեխաներ են
501Երեկ, 00:35Անթալիայում առյուծը հարձակվել է տեղի բնակչի վրա
48006.07.2025, 13:38