«Այրել», «մոռթել», «վտարել». Նաիրա Զոհրաբյանը ԼԳԲՏ համայնքի թիրախում է. «Հրապարակ»

«Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման լուրերին զուգահեռ, ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող համայնքի ներկայացուցիչները թիրախավորել են ԱԺ «ավանդապաշտ» պատգամավորներին։
ԱԺ ամբիոնից ելույթ ունեցած տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանն օրերս կոնվենցիան քննադատած «Իմ քայլի» պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին կոչ է արել հրաժարվել մանդատից, իսկ երեկ «Gevorgyan Ashot» ֆեյսբուքյան օգտատերը, ով Լիլիթ Մարտիրոսյանի ՖԲ ընկերներից է, առաջարկել է «այրել», «մոռթել», «վտարել» ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին։
Վերջինս հումորով է վերաբերվում նման կոչերին․ «Ասեմ, որ ինձ այրելու կոչ անող սույն պերսոնաժն առանձնապես օրիգինալ չէ։ Ինձ այրելու և կախելու ինկվիզիցիոն կոչեր տարբեր ժամանակներում հնչել են։ Իզուր ավելորդ էներգիա և էմոցիա մի ծախսեք՝ ես կրակում չեմ այրվում։ Իսկ ընդհանրապես՝ նման կոչերով պիտի զբաղվեն իրավապահները»,-գրում է թերթը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Քաղաքապետի ընտրություններին թեժ պայքար է սպասվում
9800:48
«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
141Երեկ, 17:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
230Երեկ, 17:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
227Երեկ, 16:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
130Երեկ, 16:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
224Երեկ, 15:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
211Երեկ, 15:13
«Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը եռակողմ հանդիպման առաջարկներ են մշակում». Պեսկով
199Երեկ, 14:25