«Գյումրեցի Մարիամը և իշխանամետների անմեղսունակությունը». Գագիկ Համբարյան
![]() 544 Չորեքշաբթի, 14 օգոստոսի, 2019 թ., 05:10 Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գյումրեցի Մարիամը և իշխանամետների անմեղսունակությունը. գյումրեցի Մարիամ Պավլեյանի և Հայաստանի վարչապետի միջև Գյումրիի փողոցներից մեկում կայացած «կոշտ զրույցը», որը բուռն քննարկումների և հատկապես սոցցանցերում իշխանամետ օգտատերերի աննկարագրելի ագրեսիայի առիթ դարձավ, հուսամ, այս հարցազրույցով կավարտվի... Բայց ինձ մի բան է հետաքրքրում... Մարիամին, 5000 դրամով ծախված, փողոցային, պոռնիկ, լկտի, խելագար, հոգեկան հիվանդ, պատվեր կատարող, «Կիսաբաց լուսամուտներ»-ի խուլիգան հերոս-մասնակից և այլ այլանդակ վիրավորանքների արժանացրած և իրենց էջերում նրա մասին ապատեղեկատվություն, կեղծ կայքերի հրապարակումներ և վիրավորանքներ տեղադրած պարոն Փաշինյանի երկրպագուները, գոնե, ներողություն կխնդրե՞ն տիկնոջից, որ նրան անտեղի վիարվորել են...Համոզված եմ՝ մեծ մասն այնպիսի վարքագիծ կդրսևորի, թե ոչինչ էլ չի եղել, իսկ որոշ զանգվածն էլ կշարունակի ագրեսիվ և փողոցային հռետորաբանությունը... Այո՛, տիկինը բավական կոպիտ էր, երբ մոտեցավ Հայաստանի վարչապետին իր հարցադրումներով, բայց Նիկոլ Փաշինյանն իրեն պահեց կոռեկտ՝ լսելով և բավական հանգիստ պատասխանելով բորբոքված կնոջ հարցադրումներին... Սակայն, Փաշինյանի մոտ «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» երևալու Փաշինյանի երկրպագուների մոլուցքը կրկին ապացուցեց, որ վերջիններիս մեջ ահռելի շատ են տգետ, անմակարդակ, փողոցային բառապաշարով անձինք, որոնք ուղղորդվում են նույն այդ երկրապագուների մի զանգվածի կողմից, որոնք միտումնավոր ապատեղեկատվություն են տարածում, մանիպուլյատորներ են կամ էլ նենգափոխում են տեղի ունեցածը... |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
9303:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
151Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
187Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
151Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
318Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
283Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
327Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
251Երեկ, 19:30
