«Շնորհքով և զգույշ պետություն է Ռուսաստանը. կարծում եմ՝ նույնիսկ Շմայսը դրա մասին կվկայի». Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ըստ Մեդվեդև Դմիտրիի, առանձին պետություններ «ձգտում են պառակտել Հարավային Կովկասի երկրները»: Վերջինս ավելացնում է՝ «մենք դրան զգուշությամբ ենք հետևում»:
Նախ՝ այդ ե՞րբ են Հարավային Կովկասի երկրները միասնական եղել, որ այժմ էլ «պառակտվում են»: Կամ՝ ինչպե՞ս էր դրսևորվում վերջիններիս «միասնությունը»:
Բացի դրանից՝ ի՞նչ է նշանակում «մենք» (Ռուսաստանը) պայմանական պառակտմանը «զգուշությամբ ենք վերաբերվում»: Փաստորեն, Ռուսաստսնը Հայաստանում «զգուշությամբ» ռազմաբազա է տեղադրել, բացառապես պայմանական պառակտմանը «զգուշությամբ վերաբերվելու» համար:
Փաստորեն, Ռուսաստանն Արցախում կրկին «զգուշությամբ» խաղաղապահ զորք էր տեղակայել, որպեսզի շատ զգուշությամբ Ադրբեջանի զինված «պառակտումը» չեզոքացնի:
Փաստորեն, Ռուսաստանը մեծ «զգուշությամբ» Վրաստանի կազմից դուրս բերեց Աբխազիան և Հարավային Օսեթիան:
Փաստորեն, Ռուսաստանը, նույն Մեդվեդևի նախագահության օրոք, շատ «զգուշությամբ» հարձակվեց Վրաստանի վրա և համարյա Թբիլիսի հասավ: Դե, որպեսզի Հարավային Կովկասը «չպառակտվի»:
Եվ, ընդհանրապես, շատ զգույշ պետություն է Ռուսաստանը: Մանավանդ՝ Ուկրաինայի հարցում:
Հիշեցի 2018 թվականի հետհեղափոխական Շմայսին: Երբ իրավապահները ինչ-որ գործի շրջանակներում մտան Շմայսի տուն, վերջինս հայտարարեց, որ իրավապահները «շատ շնորհքով ներխուժել են իմ բնակարան»:
Մի խոսքով, շնորհքով և զգույշ պետություն է Ռուսաստանը: Կարծում եմ՝ նույնիսկ Շմայսը դրա մասին կվկայի»:

«ՊԵԿ-ից փախուստի դիմած Իրանի քաղաքացին հայտնաբերվել և կալանավորվել է». ՔԿ
4915:06
«Ընկերուհիները վիճաբանել են կենցաղային հարցի պատճառով․ մեկը մյուսին դանակով չի հարվածել»․ Ռոման Երիցյան
5114:54
Դուբլինում Զելենսկու ավտոշարասյան ուղղությամբ ձվեր են նետել (տեսանյութ)
8514:37
«Արարատ համայնքի ավագանու որոշումն արտահայտո՞ւմ է բնակիչների կարծիքը»․ Օլեգ Դուլգարյան (լուսանկար)
7313:36
««Նուբարաշեն» ՔԿՀ-ում մարդու արժանապատվությունը ստորացնող, ծայրահեղ վատ վիճակ է»․ Անուշ Շահրամանյան
8513:06
«Հանքահանության թույլտվություններ տվողները հանգիստ չեն քնելու»․ Լևոն Գալստյան (լուսանկար)
8812:42
«Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը»․ Գագիկ Ծառուկյան
8612:30
Microsoft-ի ծառայությունների աշխատանքում խափանումներ են գրանցվել 74 երկրում
19112:01