«Սա ամենակոպիտ միջամտությունը կլինի գործադիրի կողմից դատական գործընթացին». Հայկ Ալումյան

«Ամեն ինչից երևում է, որ այդ օրենսդրական նախագիծն ուղղակիորեն նպատակ է հետապնդում Քոչարյանի գործի հետ կապված ՍԴ-ում ստեղծել այնպիսի իրավիճակ, որ պարոն Քոչարյանի գործով ՍԴ-ն արդարադատություն չիրականացնի». օգոստոսի 14-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ գնահատելով արդարադատության նախարարության ներկայացրած այն օրենսդրական նախագիծը, որը վերաբերում է «ՍԴ մասին» և «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքներում փոփոխություններ կատարելուն, և որը մեծ աղմուկ է առաջացրել: Նա կրկին հիշեցրեց Գագիկ Ջհանգիրյանի այն հայտարարությունը, թե ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի գործը չի քննի, կամ՝ եթե քննի, կքննի ոչ ներկայիս կազմով:
Փաստաբանի կարծիքով՝ նախագիծը կյանքի կոչվելու դեպքում ցանկացած քննիչ կարող է ՍԴ դատավորի հանդեպ մեղադրական վճիռ կայացնել, և դատավորի գործունեությունը կասեցվի:
«Սա ամենակոպիտ միջամտությունը կլինի իշխանության գործադիր թևից դատական գործընթացին: Մենք ուզում ենք հասարակությանն զգուշացնել այսպիսի զարգացումների ծայրահեղ վտանգավոր լինելու մասին»,- ասաց նա:
Հ. Ալումյանը նկատեց, որ դա նման է նրան, որ ընդդիմադիր պատգամավորից ազատվելու համար նրա՝ մանդատը հանձնելուց հետո շարունակի վարձատրվել: Դա, ըստ պաշտպանի, կլինի ընդդիմադիր ուժից ազատվելու իբրև քաղաքակիրթ ճանապարհ: Ըստ նրա՝ այդ վտանգավոր լծակը վերաբերելու է հասարակության ցանկացած անդամի: Դա փաստաբանի գնահատմամբ՝ իրավական պետության գաղափարից այս աստիճան հեռանալն անդրադառնալու է մեզնից յուրքանչյուրի վրա:
Հ. Ալումյանը հիշեցրեց, որ իրենք դեռ հունիսի 27-ին միջնորդություն էին ներկայացրել Ռոբերտ Քոչարյանին կալանքից գրավով ազատելու մասին: Օրենքի համաձայն՝ նման միջնորդությունները քննվում են անմիջապես: Այդ կապակցությամբ դիմել են ՄԻԵԴ: Սա ՄԻԵԴ ներկայացված 7-րդ գանգատն է: Դատարանը գործը չքննելը պատճառաբանում է նրանով, որ Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցված են, և գործն էլ այլ դատավորի դեռ մակագրված չէ: Փաստաբանը պնդեց, որ դա եվրոպական կոնվենցիայից չբխող պատճառաբանություն է, և շուտով դրա վերաբերյալ ՄԻԵԴ-ի կարծիքը հանրությունը կլսի:

«Իրանը նախազգուշացնում է ԱՄՆ-ին՝ Քոնգրեսի ընտրություններից առաջ կամ հետո Իրանի վրա հարձակում չգործել»․ Աբդոլլահի
3016:00
«Շներն էլ կարող են փրկել»․ Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)
3615:36
«Ռուսաստանը Կիևում գտնվող դեսպանատներին տեղեկացրել է վտանգի մասին»․ Պեսկով
8715:18
«Դրանով ոչ ամրապնդվեց պետության անվտանգությունը, ոչ էլ թուլացավ»․ Արեգ Սավգուլյան
5815:12
«Հանձնելն ինչ-որ բանի դիմաց է լինում»․ Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)
5915:00
«Ադրբեջանցին հասել է Սյունիքի կենտրոն», «լա՛վ, հասկացա՛նք»․ վեճ՝ լրագրողի և Անդրանիկ Քոչարյանի միջև (տեսանյութ)
8914:30
«Չեք վախենո՞ւմ ՏԻՄ ընտրություններին մասնակցող ձեր թեկնածուների ճակատագրից»․ լրագրողը՝ ընդդիմադիր պատգամավորներին (տեսանյութ)
5914:18
«Նշված հայտարարությանը պետք է արձագանքեն օրվա իշխանությունները». Արամ Վարդևանյան (տեսանյութ)
6514:12