«Թուրքական լոլիկի ներմուծումը ճնշում է տեղական արտադրողին»․ Թադևոս Ավետիսյան

«Թուրքական լոլիկի ներմուծումը ճնշում է մեր տեղական արտադրողին»․ այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ընդդիմադիր պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։ «Իմ ոչ ամբողջական ուսումնասիրությամբ, մոտ 2-2,5 անգամ թուրքական գյուղատնտեսությունն ավելի մեծ պետական աջակցություն է ստանում և դրա հետևանքով, արդեն շուտով, երբ ջերմոցային լոլիկը սկսի վաճառվել, բոլորս հերթական անգամ կտեսնենք, որ այդ լոլիկը գալով ճնշում է մեր տեղական արտադրողներին, և այստեղ, այո, կան մրցակցային խնդիրներ, պետական միջամտությունն ու կարգավումը ոչ միայն անհրաժեշտ են, այլ նաև ուշացած։ Այստեղ հողն ու ջուրը մերն է, ջերմոցը մերն է, արտադրողը մեր գյուղացին է, արտադրում է, վաճառում և դա նաև դառնում է հումք՝ վերատադրող արդյունաբերության համար»,- իր խոսքում ասաց պատգամավորը։ «Իսկ այս ընտրանքը ինչպե՞ս եք վերցնում՝ այստեղ պետք է, այստեղ չէ, թե՞ ըստ երկրների եք վերցնում։ Հուսամ՝ այստեղ աշխարհաքաղաքական գործոն չկա չէ՞, էս երկրի հետ մի քիչ նեղված ենք՝ լավություն անենք, էս մյուսը մեր բարեկամն է՝ ոչինչ, շատ չի նեղանա»,- ավելացրեց Թադևոս Ավետիսյանը։
«Մենք փորձում ենք հնարավորինս հավասարակշռված անել հաշվարկները, որպեսզի հանկարծ չլինի, որ որևէ մեկի կողմը բավականին ուժեղ՝ հովանավորչության նման մի բան ստացվի, և արդյունքում մյուսը տուժի, այսինքն՝ փորձում ենք շուկան հավասարակշռել»,- ի պատասխան ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
242Երեկ, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
708Երեկ, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
29812.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
28912.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
24712.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
57611.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
86811.08.2026, 21:04
«Երկիրդ պղնձի մեծ պաշարներ ունենա ու գեթ մեկ ձուլարան չթողե՞ս աշխատի»․ Նարինե Կիրակոսյան
28211.08.2026, 16:54