Պաշտպանը հետևել է ընտրությունների ընթացքին. էական խնդիրներ չեն արձանագրվել

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը սեպտեմբերի 8-ին արտակարգ ռեժիմով հետևել է ԱՀ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքին՝ և՛ տեղեկատվության աղբյուրների դիտարկման, և՛ թեժ գծին ստացված զանգերի միջոցով:
Ընտրական օրվա ամբողջ ընթացքում Պաշտպանի աշխատակազմի աշխատակիցները հերթապահել են գրասենյակում: Բացի այդ, աշխատակազմի հեռախոսահամարները և թեժ գծի համարը հասանելի են եղել զանգերի համար:
Ժամը 20:00-ի դրությամբ Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ստացվել է 6 զանգ, որոնք առնչվել են գլխավորապես ԱՀ ընտրական օրենսդրության մի շարք դրույթների պարզաբանմանը: Իսկ զանգերից մեկը կատարվել է դիտորդի կողմից, որը ներկայացրել է գյուղական համայնքներից մեկում էլեկտրամատակարարման խափանման պատճառով առաջացած ընտրական գործընթացների դժվարությունները:
Պաշտպանի աշխատակազմի կողմից դիտարկման աշխատանքների շնորհիվ պարզվել է, որ հանրապետության մի շարք բնակավայրերում գիշերվանից արձանագրվել են էլեկտրամատակարարման խափանումներ, որոնք, ըստ «ԱրցախԷներգո» ՓԲԸ-ի կողմից տրված պարզաբանումների, պայմանավորված էին անբարենպաստ եղանակի հետևանքով տեղի ունեցած վթարներով: Այնուամենայնիվ, խնդիրները շտկվել են օրվա ընթացքում:
Քվեարկության արդյունքների և հավաքագրված տեղեկությունների ամփոփումից հետո Մարդու իրավունքների պաշտպանը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ:

«Հայաստանի կրթական համակարգի PISA չափումը միջազգային չափանիշի նկատմամբ շատ ցածր արդյունք է ցույց տալիս». Լիլիթ Գալստյան
3900:36
«Եվրոպայում գործարկվել է CO₂-ի որսման և պահեստավորման խոշոր համալիր». Լևոն Ազիզյան
5400:06
«Ծնողներ, շտապ փրկեք ձեր երեխաներին սրանցից»». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
85Երեկ, 22:42
«Այն, ինչ այսօր կատարվում է մեր երկրում, այլևս հնարավոր չէ քողարկել «բարեփոխումների» անվան տակ». Մհեր Մելքոնյան
66Երեկ, 22:30
«Հայրենիքը մարդկանց պետք է միայն անձնական շահի համար». Նաիրի Հոխիկյան
79Երեկ, 21:54
Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում գտնվող Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության մոտ ոստիկանական գործողություն է ընթանում
127Երեկ, 21:43
Նավթի համաշխարհային գները շարունակում են աճել (լուսանկար)
127Երեկ, 21:30
«Երևան թռչող ինքնաթիռ այլևս չի նշանակում դատարկ ինքնաթիռ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
86Երեկ, 21:12