«Պաշտոնապես խնդրում եմ Ջերմուկի մեր սիրելի հայրենակիցներին ապաշրջափակել Ամուլսար տանող բոլոր ճանապարհները». ՀՀ վարչապետ
![]() 630 Երկուշաբթի, 09 սեպտեմբերի, 2019 թ., 11:45 Ինչպես տեղեկացրել էինք, այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ կրկին անդրադարձել է Ամուլսարի հանքի շահագործման խնդրին: Նա նշել է, որ պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն բնապահպանական խնդիրներին այլև՝ տնտեսական ռիսկերին և պետության անվտանգությանը: «Ենթադրեք ասում ենք՝ ուղղակի թույլ չենք տալու որ շահագործվի՝ բնապահապանական խնիրներից ելնելով: Շատ պարզ հարց է ծագում. ապա ինչո՞ւ ենք թույլ տալիս որ Զանգեզուրի կամ Թեղուտի հանքը շահագործվի. արդյոք դրանք գործո՞ւմ են բոլոր ստանդարտներով: Խնդիր կարող է առաջանալ, որ ցուցաբերում ենք խտրական մուտեցումներ Ամուլսարի դեպքում»,-նշեց վարչապետը: Նա ընդգծեց, որ չի կարելի արհամարհել երկրի տնտեսության և արտաքին անվտանգության խնդիրները, ինչպես նաև՝ բնապահպանական ռիսկերը: «Հիմա անում եմ առաջարկները, թե մենք այս իրավիճակը ոնց կառավարենք և ոնց դուրս գանք իրավիճակից. առաջինը՝ ես ուզում եմ ևս մեկ անգամ Ջերմուկի մեր սիրելի հայրենակիցներին խնդրել պաշտոնապես որ նրանք ապաշրջափակեն Ամուլսարի հանք տանող բոլոր ճանապարհները: Եթե ճանապարհը բաց լինի, «Լիդիան»-ի շինարարական աշխատանքները մյուս տարվա ապրիլից շուտ, միևնույն է, չեն սկսվի՝ եղանակային պայմաններից ելնելով: Մենք հնարավորություն ունենք հանդարտ պայմաններում, առանց լարվածության բոլորիս հարցերի պատասխանները ստանալ: Այդ ճանապարհի փակ լինելը հենց այսօր միջազգային տնտեսական իմիջի և վարկանիշի տեսակետից Հայաստանի համար լրջագույն պրոբլեմներ է առաջ բերում՝ ստեղծելով Հայաստանի վարկանիշի անկման շատ կոնկրետ հնարավորություն»,-ընդգծեց նա: Եթերի ընթացքում վարչապետը նշեց նաև, որ հանձնարարական է տվել Բնապահպանության տեսչական մամնին Ամուլսարում սկսել ստուգումներ՝ ստանալու համար Շրջակա միջավայրի նախարարության հարցերի պատասխանները: |

«Դավիթի վիճակը վատ է, ունի լուրջ առողջական խնդիրներ»․ Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
8020:24
Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
8720:16
«Ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի դեպքում ՀՀ-ն գնալու է կտրուկ հակառուսական քայլերի»․ Հայկ Այվազյան
11019:48
«Հակահայկական արշավը նոր թափ է հավաքում․ դպրոցներից հեռացվում են Արցախի դրոշներն ու «Փառքի անկյունները»»․ Արման Աբովյան
16819:06
«Արցախցիների նկատմամբ ՀՀ իշխանությունների քաղաքականությունը կոչվում է «մեղադրել զnհին». Գեղամ Ստեփանյան
15618:12
«Առաջնագծում իրավիճակը լավագույնն է վերջին 10 ամիսների ընթացքում»․ Զելենսկի
29616:48
«Կայսրության «ուղեղում» ինչ-որ բան այն չէ»․ Հովհաննես Քոչարյան
12516:48
Հռոմի պապը կոչ է արել Իսրայելի նախագահին դադարեցնել հակամարտությունը
20216:38
