Ի՞նչ կանի «Իմ քայլը», եթե Ամուլսարի պաշտպանները չբացեն հանք տանող ճանապարհը. մեկնաբանում է Լիլիթ Մակունցը

Սեպտեմբերի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, խոսելով Ամուլսարի հնարավոր շահագործման մասին, ասել է, որ այս փուլում խոսքը ոչ թե հանքի շահագործման, այլ շինարարական աշխատանքների մասին է։
«Ընդ որում, ընդգծվեց, որ անգամ եթե շինարարական աշխատանքների որևէ խախտում, շեղում լինի իրենց նշած չափանիշներից, ապա տեսչական մարմինը կիրականացնի անհրաժեշտ գործողությունները: Եթե 90 օրվա ընթացքում խնդիրները չկարգավորվեն, ապա հանքի շահագործումը կարգելվի։ Այս դիրքորոշման հետ, իհարկե, «Իմ քայլը» խմբակցությունը համաձայն է:
Ըստ նրա՝ վարչապետի հետ քննարկումը եղել է վարչապետի ուղիղ եթերի ժամանակ հայտարարած մտքի տրամաբանության մեջ։ Առարկություն առ այն, որ մենք չպետք է գնանք այդ ճանապարհով, խմբակցությունում չի հնչել»,- նշեց Լիլիթ Մակունցը։
Հարցին, թե եթե Ամուլսարի պաշտպանները չբացեն հանք տանող ճանապարհը, ապա ուժ կիրառվելո՞ւ է, Լ. Մակունցը խորհուրդ տվեց եթե-ապաներով չխոսել և սպասել իրավիճակի կոնկրետացմանը: Նրա պնդմամբ՝ վարչապետի կողմից ընդունված որոշումը չի հակասում ժողովրդի շահերին, և կարիք չկա բաժանելու՝ ժողովրդի կողմ-ժողովրդի դեմ:
«Կայացվում է այնպիսի որոշում և գնալու ենք այնպիսի քայլերի, որոնք որևէ կերպ չեն վնասի մեր պետությանն ու պետական շահին, բնակչությանը և բնապահպանությանը»,-նշեց խմբակցության ղեկավարը:

Դոդոնը հայտարարել է, որ Մոլդովան չի կարող միանալ ԵՄ-ին առանց Մերձդնեստրի
10800:53
«Փաշինյանն Ալիևին խոստացել է հայ ժողովրդի հիշողությունից ջնջել ամեն հայկականը»․ Արեգա Հովսեփյան (տեսանյութ)
8500:06
«Նոր ընտրությունները կարող են բխել Նիկոլ Փաշինյանի քաղաքական շահերից». Դավիթ Անանյան
73Երեկ, 23:48
Արման Ծառուկյանը հրաժարվում է վերցնել Արցախի դրոշը (տեսանյութ)
111Երեկ, 23:36
Թրամփը պնդում է, որ Իրանը «շատ մեծ զիջումներ» է անում ԱՄՆ-ին
137Երեկ, 22:25
Ռումինիայի Ստորին պալատը հաստատել է Մոլդովայի հետ միավորման մասին օրինագիծը
108Երեկ, 22:11
«Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը»․ ՍԱՏՄ
63Երեկ, 22:00
Ուկրաինայի զինված ուժերի ընդհանուր կորուստները գերազանցել են 2,4 միլիոնը. #Mash
131Երեկ, 20:57