Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լևոն Սարգսյանինն նոր մեղադրանք է առաջադրվել
![]() 448 Երեքշաբթի, 10 սեպտեմբերի, 2019 թ., 19:15 ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից, ՀՀ գլխավոր դատախազության և ազգային անվտանգության ծառայության հետ փոխգործակցության արդյունքում կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում, տվյալներ են ձեռք բերվել՝ Ծրագրի իրականացման ընթացքում ենթակապալառու կազմակերպությունների ընտրության հարցում հստակ ներդրված հանցավոր սխեմայի մասին: Մասնավորապես՝ պարզվել է, որ թեև ըստ իրավական ընթացակարգերի ենթակապալառու կազմակերպությունների ընտրությունը գլխավոր կապալառու իսպանական կազմակերպության կողմից պետք է կատարվեր Ծրագրի ինժեների և պատվիրատուի՝ ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց համաձայնությամբ, սակայն փաստացի այդ գործընթացները ղեկավարվել են ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի կողմից, ով այդ գործընթացները կազմակերպել և իրականացրել է Ծրագրում որպես ենթակապալառու հանդիսացող «ՊՈԼԻՏՐԱՆՍՊՈՐՏ» ՍՊ ընկերության սեփականատերեր Սուրեն և Գևորգ Վարդանյանների հետ: Պարզվել է, որ Լյովա Սարգսյանը, Ծրագրում որպես ենթակապալառու հանդիսացող «ՊՈԼԻՏՐԱՆՍՊՈՐՏ» ՍՊ ընկերության սեփականատերեր Սուրեն և Գևորգ Վարդանյանների հետ իր ունեցած դիրքի և կապերի շնորհիվ, իրական ազդեցություն է ունեցել 250մլն. ԱՄՆ դոլար արժողության Ծրագրում շինարարական աշխատանքներ կատարելու և ծառայություններ մատուցելու ցանկություն ունեցող ենթակապալառու ընկերությունների ընտրության և ներգրավման հարցերում և գործելով վերը նշված անձանց հետ, ձեռք բերված նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով և խմբային շահերից ելնելով՝ օգտագործել է իր իրական ազդեցությունը՝ իրավաբանական անձի օգտին պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելուն նպաստելու և ծառայության գծով հովանավորչության համար, որը կատարելու համար միջնորդի միջոցով կազմակերպություններից մեկի տնօրենից պահանջել է վճարել աշխատանքների կատարումից ակնկալվող շահույթի 50 տոկոսը, որի ստացումը կազմակերպել է փողերի լվացման միջոցով: Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա որոշում է կայացվել՝ Լյովա Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 311.2 -րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին: Սուրեն և Գևորգ Վարդանյանները որպես մեղադրյալներ են ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով և 311.2 -րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորում: Նախաքննությունը շարունակվում է ձեռնարկվում են մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ՝ Ծրագրի կատարման ընթացքում թույլ տրված չարաշահումների բոլոր հանգամանքները բացահայտելու, դրանց առնչություն ունեցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: |

«Թող իշխանությունները թաղումների շատ գնան, որ մտածեն կյանքի վերջավորության մասին»․ Վարդ Սիմոնյան
13601:02
«Ապատեղեկատվություն է, թե հաշվառման կարգը փոխվել է»․ ՀՀ ՆԳՆ (տեսանյութ)
271Երեկ, 22:42
«Այս որոշման մեջ չկա խոհեմություն․ ի՞նչ ենք ասում աշխարհին այս քայլով»․ Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյան
167Երեկ, 22:18
«Խորը լճակ կանգառում․ կարելի է կոկորդիլոս բուծել»․ Կարեն Հեքիմյան
245Երեկ, 20:54
«Այս թիմը թիրախավորում է ինքն իրեն ու նեռ նիկոլի համար դարձել է սնուցման միջոց»․ Նարինե Կիրակոսյան
284Երեկ, 18:42
«Երբ անտերության անունը դրվում է ինքնիշխանություն»․ Բաբկեն Պիպոյան (տեսանյութ)
312Երեկ, 16:42
«Քո նկարը իմ սենյակում մեծացրած, դրած ա»․ գավառցին՝ Նիկոլ Փաշինյանին
255Երեկ, 16:00
«Ի՞նչ Ավանեսյան, միլիարդներ ա տանում քո Ավանեսյանը»․ գավառցին՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
276Երեկ, 15:36
