Փաշինյանը Հայաստանի մասին բանաստեղծություն է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում բանաստեղծություն է հրապարակել. «Հայաստանը մի երկիր է ուր ճամփեքն են մոլորվում,
Խորովածի կրակի շուրջ ընկերներն են բոլորվում,
Հայաստանը մի երկիր է, ուր աշունը ջինջ է, տաք,
Ու շողում են խաղողի մեջ գինիները անապակ:
Հայաստանը մրգաստան է, այգեստան է ծիրանի,
Չոր լավաշով լի մառան է, զնգուն զարկ է զնդանի,
Հայաստանը յարխուշտա է, քոչարի է, հորովել,
Զուռնա-դհոլ, թառ ու դուդուկ, անցյալում կորած ծովեր։
Հայաստանը ինքնություն է, վառ օջախ է հայրական,
Ում տենչում ես երբ պարտված ես, և կամ հերոս հաղթական,
Հայաստանը ժողովուրդ է՝ ընտանիք է աղմկոտ,
Քրոջ պսակ, եղբոր արցունք, մայրական անշեջ կարոտ:
Հայաստանը Թումանյան է, Թամանյան է, Կոմիտաս,
Արամ Մանուկյան, Սարյան է, Համարձումյան է, Մինաս,
Հայաստանը Տիգրան Մեծ Է, սուրբ Մաշտոց է ու Նարեկ,
Պապ թագավոր, Ձենով Օհան, Խորենացի, Դավիթ Բեկ։
Հայաստանը Նորավանք է, Գանձասար է, Աղթամար,
Ֆիդայի նահատակներ են, որ ընկան Երկրի համար:
Հայաստանը Բագարան է, Արտաշատ, Էրեբունի...
Հայաստանը պատմություն է, որ ոչ սկիզբ, ոչ վերջ ունի»:

G7-ի լրացուցիչ սպառազինության ծախսերը հաջորդ 10 տարիների ընթացքում կարող են հասնել 8 տրիլիոն դոլարի
4922:48
«Այսօրվա խաղաղության հաշիվը փակելու է վաղվա պատերազմը». Արա Պողոսյան
4422:16
«Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների». Լուսինե Մարտիրոսյան
6421:42
«Հետախուզման մեջ գտնվող և Հայաստանից դուրս ապրող հայերի համար կարևոր իրավական տեղեկատվություն». Տիգրան Սարգսյան
6821:30
«Բ*զի լաց էին դրել պահածոներով պաշտպանված սահմանի համար, հիմա փամփուշտ չեն տալիս զինվորին». Արթուր Դանիելյան
8020:48
Արարատ Միրզոյանն Իրանի նախագահին ներկայացրել է մանրամասներ ԹՐԻՓՓ-ից
6420:30
ՀՀ ՆԳՆ ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում
6820:18
«Հարձակման հետևում կանգնած է Լիճքի ղեկավարի հովանավոր, ՔՊ-ական Գնել Սանոսյանը». Նաիրի Հոխիկյան
8719:42