Եվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը վերջին տեղում է

Հայաստանի Մ-21 հավաքականը Եվրոպայի 2025/2027 Մ-21 առաջնության որակավորման խմբային փուլի E խմբի վերջին տուրում արտագնա խաղում հյուրընկալվեց Մոնտենեգրոյին և ոչ-ոքի խաղաց 1-1 հաշվով:
Տանտերերի կազմում հանդիպման հաշիվը 20-րդ րոպեին բացեց Վլադիմիր Պերիսիչը: Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը երկրորդ խաղակեսում. 64-րդ րոպեին Սուրեն Ծառուկյանի փոխանցումից հետո հայկական թիմի պատասխան գնդակը խփեց Դավիթ Հակոբյանը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը:
Այսպիսով, Հայաստանի երիտասարդական ընտրանին 9 անընդմեջ պարտությունից հետո վաստակեց իր առաջին և միակ միավորը այս ընտրական փուլում՝ E խմբի մրցաշարային աղյուսակը եզրափակելով վերջին՝ 6-րդ հորիզոնականում:
Մոնտենեգրոյի հավաքականը պայքարն ավարտում է մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղում:

Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
86727.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
31527.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
89627.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
102426.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
40825.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
49424.10.2026, 19:54
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականի մրցելույթների ժամանակացույցը
51624.10.2026, 14:12
Արման Ծառուկյանը 10:0 հաշվով հաղթեց Դիլոն Դենիսին և ոտքը դրեց նրա վրա (տեսանյութ)
51524.10.2026, 10:24