«Կարևոր է հաշվի առնել ահաբեկչության բոլոր հնարավոր սցենարները». Սոսի Թաթիկյան

Հանրային կառավարման մասնագետ Սոսի Թաթիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2001թ. սեպտեմբերի 11-ին, երբ ՀՀ ԱԳՆ-ում նոր էի սկսել զբաղվել Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններով, Հայաստանի Ատլանտյան Ասոցիացիայի հետ (Թևան Պողոսյան) Ատլանտյան Պայմանագրի Ասոցիացիայի ու ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Վեհաժողովի ղեկավարությանն էինք հյուրընկալում Երևանում համատեղ կազմակերպված մի սեմինարի շրջանակներում, երբ իմացանք Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչական գրոհի մասին: Մեր հյուրերը պատմում էին, որ իրենց ընտանիքներն արևմտյան երկրներից անհանգիստ զանգահարում են իրենց, որպեսզի հարցնեն իրենց որպիսությունը, և իրենք հավաստիացնում են, որ այդ պահին հնարավոր ամենաապահով երկրում են՝ Հայաստանում: Ես անչափ տխուր էի՝ երկու ամիս առաջ վերադարձած լինելով Հարվարդում երկու տարվա ուսուցումից, որի վերջին շաբաթվա ընթացքում մի քանի ժամ էի անցկացրել երկվորյակ շենքերում:
Այդ իրադարձությունն ընդմիշտ փոխեց միջազգային անվտանգության սպառնալիքներն ու դինամիկան: Երբ ես, մի քանի ամիս անց, կրկին այցելեցի Հարվարդ, ԱՄՆ-ն անճանաչելի էր դարձել՝ դարձած լինելով ֆոբիաներով և հոգեբանական տրավմաներով, պաթետիկ հայրենասիրությամբ և կասկածամտությամբ տառապող մի երկիր: Նույնը նկատվում էր Ֆրանսիայում՝ 2015թ. ահաբեկչական գրոհներին հաջորդած մեկ-երկու տարվա ընթացքում: Երկուսում էլ որոշակի ժամանակ պահանջվեց այդ տրամադրությունը հաղթահարելու համար:
Հակաահաբեկչական պայքարը մի կողմից միավորեց երբեմնի հակառակորդ երկրներին, հատկապես Արևմուտքին և Ռուսաստանին, բարելավեց ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունները, դրանով հանդերձ բարենպաստ պայմաններ ստեղծելով ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների զարգացման համար: Սակայն, ցավոք, սրտի, Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունների բարելավումը երկար չտևեց, և նրանք հետ գլորվեցին Սառը պատերազմի մտածողության հորձանուտը:
Միաժամանակ, հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես տարբեր երկրներ՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ռուսաստանը, Նոր Զելանդիան, Նորվեգիան տարբեր կերպ արձագանքեցին ահաբեկչական վտանգին՝ ելնելով իրենց համապատասխան արժեհամակարգերից, սակայն դա արդեն ծավալուն ուսումնասիրության թեմա է:
Հայաստանն այն բախտավոր երկրների թվին է պատկանում, որին չի սպառնացել արտաքին ահաբեկչական վտանգ: Միաժամանակ, ահաբեկչությունը միշտ անսպասելի է տեղի ունենում: Ոչ մեկը չէր կարող ակնկալել, որ այն տեղի կունենա Նոր Զելանդիայում կամ Նորվեգիայում: Հետևաբար, Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը մշակելիս կարևոր է վերլուծել ու հաշվի առնել ահաբեկչության բոլոր հնարավոր սցենարները և մշտապես պատրաստ լինել այդ վտանգին»:

«Այն, ինչ Նիկոլ Փաշինյանն ուզում է անել Հայաստանի հետ, ես կոչում եմ Ալիևի հանրաքվե». Արման Թաթոյան (տեսանյութ)
200:12
Նարեկ Կարապետյանը փաստեց՝ 300 հազար ադրբեջանցիների մասին խոսույթն ակտիվացրել է Արտաքին հետախուզական ծառայությունը (տեսանյութ)
26Երեկ, 23:54
«Սատկացնել, կզացնել, բոմժ» բառերի համար Պետրոս Ղազարյանն անջատեց Արտակ Սարգսյանի բարձրախոսը
64Երեկ, 23:02
«Նրանք բոլորը փախած են ու նրանք բոլորը թռած են». Նիկոլ Փաշինյան
55Երեկ, 22:42
«Էլի խոսում եք հայերին նստեցնելու մասին, փոխանակ խոսեք հայերին միավորելու մասին». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
77Երեկ, 22:30
«Տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է». Էդմոն Մարուքյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
66Երեկ, 22:16
«Հայաստանում քաղբանտարկյալներ չկան». Նիկոլ Փաշինյան
60Երեկ, 22:12
Հայկ Մարությանը լքեց բանավեճի տաղավարը (տեսանյութ)
51Երեկ, 21:54