«Արևմուտքը կանաչ լույս է տվել Նիկոլ Փաշինյանի ռեժիմին՝ հակաօրինական գործողություններ անելու»․ Էդուարդ Շարմազանով
![]() 287 Չորեքշաբթի, 05 նոյեմբերի, 2025 թ., 20:06 «Շատ բարդ է տրամաբանություն և արդարադատություն փնտրել այս իշխանությունների գործողությունների մեջ»,- այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Նրա դիտարկմամբ՝ այս իշխանությունների արդարադատության և ժողովրդավարության արժեքների վերաբերյալ խոսելն անիմաստ է, որովհետև որքան իրենք խոսեն ժողովրդավարության բաստիոն լինելու մասին, այնուամենայնիվ, տասնյակ քաղաքական բանտարկյալների առկայությունը խոսում է մի կարևոր փաստի մասին․ «Հայաստանը միլիոնավոր կիլոմետրերով հեռու է ժողովրդավարությունից և հստակ քայլերով գնում է դեպի քաոս, հակօրինական ռեժիմ»։ Անդրադառնալով հարցին, թե ինչու միջազգային կառույցների կողմից համարժեք արձագանք չի հնչում՝ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ, Շարմազանովը պատասխանեց․ «Համոզված եմ, որ եթե նույնիսկ այստեղ ինձ ճակատից գյուլեն, Արևմուտքը ոչ մի բան չի անի։ Արևմուտքի նպատակն է այս իշխանություններին քաջալերելը, այս իշխանություններին պատվեր տալը և երրորդ հանրապետության ոչ միայն ազգային, այլ նաև ժողովրդավարական ինստիտուտների իսպառ քանդումը․․․Արևմուտքը կանաչ լույս է տվել Նիկոլ Փաշինյանի ռեժիմին՝ հակաօրինական գործողություններ անելու․․․ Մենք ապրում ենք քաոսային իրավիճակում։ Բոլոր մարդիկ նստած են՝ ոչինչ չանելու համար»։ |

«Եկել է ժամանակը, որ Մայր Աթոռում անցկացնենք հաջորդ պատարագը». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
250Երեկ, 14:42
«Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը ձեր թիմին հավատարմության երդո՞ւմ է տվել». հարց՝ Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)
224Երեկ, 13:48
«Քաղաքական բարոյականության կորուստն արտահայտվում է բոլոր ոլորտներում»․ Մհեր Մելքոնյան
298Երեկ, 03:06
«ՀՀ-ում հաստատվում է ավտորիտարիզմ՝ որոշ խմբերի ծափողջույնների ներքո»․ Արա Պողոսյան
318Երեկ, 02:06
«Քննարկում է ադրբեջանական նավթամթերք ներկրելու հարց․ ո՞վ է լինելու ներկրողը»․ Հակոբ Բադալյան
224Երեկ, 00:24
«Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի դեմ ռազմական գործողությունների»․ Օրբան
60206.12.2025, 23:24
«Նիկոլը Հայաստանում ճանապարհ է հարթում թուրքերի համար»․ Արմենակ Դանիելյան
35706.12.2025, 22:06
«Դեկտեմբերի 7-ը ոգեկոչման, ոչ թե շահարկման օր է»․ Նազելի Բաղդասարյան
26406.12.2025, 20:00
