«Վարչապետը նախապատրաստում է ժողովրդին․ փաստի բացահայտումը շոկային կարող է լինել»․ Լուսինե Բադալյան
![]() 328 Չորեքշաբթի, 05 նոյեմբերի, 2025 թ., 23:30 ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը «Ֆակտոր»-ի հետ զրույցում խոսելով կաթողիկոսի եղբայր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից պարգևատրվելու մասին, նշեց, որ այս քայլն աննախադեպ չէ։ «Ամեն անգամ, երբ բարձրաստիճան որևէ հոգևորական, ընդդիմադիր պաշտոնյա կամ գործարար, որը երկրի ներքին քաղաքական կամ անվտանգային հարցերի մեջ փորձում է խառնվել, և եթե նրա վարքագծում հանցակազմ կա, ու իրավապահները նրանցով որոշում են զբաղվել, ՌԴ-ի կողմից նմանատիպ մի ակնարկ կամ մեսիջ է լինում, հատկապես վերջին տարիներին։ Այս կերպով ավելի շատ է բացահայտվում այն թնջուկը, որ կան ՀՀ-ում ծագած շարժումներ, որոնք ինքնաբուխ չեն և հայրենիքը փրկելու համար չեն, այլ խոշոր քաղաքական կենտրոնների կողմից են ուղղորդված։ Եվ այդպիսի քայլերը հաստատում են սա»,- ընդգծեց Բադալյանը։ Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարությանը՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին КГБ-ի ագենտ լինելու վերաբերյալ, Բադալյանը նշեց․ «ժողովուրդը շատ վաղուց է խոսում այդ մասին, բայց մենք, որպես իշխանություն, մի խնդիր ունենք, ոչ թե պետք է բարձրաձայնել, ոչ թե պետք է տեղեկացնել, այլ պետք է համապատասխան գործողություններ իրականացնել»։ Հարցին՝ փաստեր կա՞ն, հրապարակումներ կլինե՞ն այդ մասին, թե՞ ոչ, պատգամավորն արձագանքեց․ «Ես հուսով եմ, որ անպայման այս ամենին փաստեր կհետևեն, վարչապետն առանց փաստերի նման հայտարարություններ չէր անի։ Մենք պիտի սպասենք հետագա զարգացումներին․․․ Փորձը ցույց է տալիս, որ վարչապետը մինչև փաստերը հրապարակելը կամ բուն գործողություններին անցնելը նախապես փորձում է ակնարկներ անել, նախապատրաստել ժողովրդին, որովհետև որևէ փաստի բացահայտումը շոկային կարող է լինել և հոգեբանական հետևանքներ առաջացնել»։ |

«Իշխանության նպատակը՝ 2026թ.-ին ընդառաջ, մրցունակ բոլոր ուժերին թուլացնելն ու մեկուսացնելն է». Տիգրան Աբրահամյան
39Երեկ, 23:54
«Վաղարշապատի ընտրությունը Փաշինյանի «լեգալ հաղթանակի» և «լեգիտիմության փլուզման» ցուցիչ է». Վլադիմիր Մարտիրոսյան
107Երեկ, 23:12
«Վաղարշապատի ընտրությունները ծառայեցվել են որպես պատրվակ». Սուրեն Սուրենյանց
147Երեկ, 22:36
«Ընտրական գործընթացում իշխանությանը հաղթելու համար պետք է երկու խոշոր ընդդիմադիր ուժ». Սևակ Հակոբյան
177Երեկ, 21:40
«Վաղարշապատի ընտրությունները ցույց են տալիս այն ուղղությունները, որոնցով կա հսկայական անելիք». Իշխան Սաղաթելյան
195Երեկ, 20:45
«Այդ մոդելը ՔՊ-ն կիրառելու է նաև ՏԻՄ այլ ընտրություններում և 2026 ԱԺ ընտրություններում». Տաթևիկ Վիրաբյան
205Երեկ, 19:36
«Քաղաքականացվեք և քաղաքականացրեք, որ ապաքաղաքականությունը և կենցաղայինությունը չհաղթի ձեզ». Վլադիմիր Մարտիրոսյան
216Երեկ, 18:12
Պիստորիուսը հնարավոր է համարել ՆԱՏՕ-ի և ՌԴ-ի միջև պատերազմը՝ մինչև 2029 թվականը
229Երեկ, 17:14
