«Այս որոշումն ապագայում հիմք է հանդիսանալու Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումն արգելելու համար». Արթուր Ղազինյան
![]() 254 Հինգշաբթի, 12 սեպտեմբերի, 2019 թ., 14:25 «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը սոցկայքի իր էջում գրել է. «Այսօր ընդհանուր իրավասության դատարանը քննության է առնում ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու հարցը։ Բազմաթիվ առիթներով ասել եմ, որ ինձ համար անընդունելի է այն փաստը, որ ՀՀ նախկին նախագահը, անկախ իր անձից, գտնվում է նախնական կալանքի տակ՝ բազմաթիվ պատճառներով։ Սակայն ինձ՝ որպես իրավաբանի, որը ներգրավված է ակտիվ քաղաքական գործընթացների մեջ, առավել կարևոր է հարցի ոչ թե քաղաքական, այլ իրավական հարթությունը, քանզի Հայաստանի հանրապետությունն իրավական պետություն է և բոլոր գործընթացները պետք է հիմնված լինեն իրավունքի գերակայության և օրենքի առջև բոլորի հավասարության վրա։ ՀՀ Սահմանադրական դատարանն իր որոշմամբ հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածն այն մասով, որ այն չի սահմանում ՀՀ Սահմանադրությամբ անձեռնմխելիությամբ օժտված անձանց նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը մերժող հանգամանքները։ Սա նշանակում է, որ օրենքով չկարգավորված լինելու պարագայում քրեական հետապնդման մարմինները, ինչպես նաև դատարանը, պարտավոր էին քննության առնել ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված ՀՀ երկրորդ նախագահի անձեռնմխելիության հարցը, առնվազն խափանման միջոց ընտրելիս, իսկ առհասարակ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելիս։ Շատ չծանրաբեռնելով միտքս ցանկանում եմ հայտնել, որ թե՜ քաղաքական, և թե՛ իրավական հարթությունում ընդհանուր իրավասության դատարանն այսօր պետք է վերացնի կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշումը՝ տալով հնարավորություն ՀՀ Սահմանադրության նորմը կիրառելու համար։ Ցանկանում եմ նաև նշել, որ հենց այս նույն որոշումն ապագայում հիմք է հանդիսանալու Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումն արգելելու համար և բացառելու է նրա նկատմամբ ազատության սահմանափակման հետ կապված ցանկացած իրավական գործընթաց»։ |

«Դպրոցականը թքել էր Փաշինյանի մեքենայի վրա. նրան մեղադրանք է առաջադրվել»․ Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
1717:30
«Սա Նիկոլի ասած՝ Մացոն է, ով ժամանակին դատում էր Նիկոլին»․ Նաիրա Զոհրաբյան
3717:24
«Էն բռիլոկը կապել է դոշից, թե՝ էսա. նման խաղաղությունը ընդունելի չէ»․ արմավիրցի (տեսանյութ)
7617:06
Դավիթ Մինասյանի կալանքի միջնորդությունը մակագրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին
7617:00
«Ցանկացած հանրային վայրում վարչապետի հետ անհամաձայնությունը կարող է դառնալ «միջամտություն»»․ Սուրեն Սուրենյանց
9016:24
Դավիթ Մինասյանի նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել (տեսանյութ)
14315:48
«Խնդիրը այն է, որ ես նայել եմ Նիկոլի աչքերի մեջ»․ Գևորգ Գևորգյան (տեսանյութ)
15015:24
«Սրտիկներ ցուցադրող Նիկոլ Փաշինյանն ատում է սեփական հայրենակիցներին». Գառնիկ Դանիելյան
16515:06
