«Մեղադրյա՛լ Քոչարյան, դու ասել ես՝ ես տղամարդ եմ. դե տղամարդկություն ունեցի, քո խստագույն պատիժը կրի». Սարգիս Քլոյան

«Ես որպես 2008-ի ցույցի մասնակից ամեն ինչ իմ աչքով տեսել եմ՝ ավտոմատները, չերյոմուխաները, սնայպերները, բայց էն ժամանակ ասում էին, թե ժողովուրդն է կրակում ոստիկանների վրա»,- դատարանում, դիմելով Ռոբերտ Քոչարյանին, ասաց Մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հայր Սարգիս Քլոյանը և շարունակեց.
«Հարգելի՛ դատարան, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը բազմիցս ասել է՝ Մարտի 1-ի անունը չտաք: Դա ի՞նչ է նշանակում՝ ծածկադմփոց: ՀՀԿ-ի բազմաթիվ պատգամավորներն ասում էին՝ մեր իշխանության օրոք Մարտի 1-ը չի՛ բացահայտվելու, մոռացե՛ք..ես կարող եմ անուններ նշել:
10 տարի մատը մատին չեք տվել, բա դուք բացահայտեիք գործը, դուք էիք երկրի տերը, ղեկավարը...
Մեղադրյա՛լ Քոչարյան, դու ասել ես՝ ես տղամարդ եմ. դե տղամարդկություն ունեցի, քո հասանելիք պատիժը կրի»,- խոսքը եզրափակեց Ս. Քլոյանը՝ դատարանից խնդրելով կալանքի տակ պահել ամբաստանյալ Քոչարյանին:

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են TRIPP նախագծի իրագործման ընթացքին վերաբերող հարցեր
2022:24
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
3622:18
Կրկնակի վրաերթի ենթարկված տղամարդը մահացել է
5122:00
«Ու սա պարզում է ոչ թե պատկան մարմինն, այլ քաղաքացին». Ապրես Զոհրաբյան
4921:54
Սերբիայում իսրայելական դրոններ կարտադրվեն
12021:30
«Ասելու են՝ եթե չծառայեինք փաշինյանական իշխանությանը, մեզ դատելու էին». Մհեր Մելքոնյան
5920:30
«Snob»-ի տնօրեն Մարինա Գևորգյանը հայտնվել է «Ռուսաստանի 1000 լավագույն մենեջերներ»-ի ցանկում
5619:54
Ջավախահայերը Նիկոլ Փաշինյանից պահանջում են ներողություն խնդրել Աժ ամբիոնից
9519:36