«Եվրոպային կարտոֆիլի պակաս է սպառնում»․ #FT

Եվրոպան կբախվի կարտոֆիլի պակասի և դրա գների աճի՝ ամռանը գրանցված շոգի ալիքներից հետո, որոնք, ըստ վերլուծության, հանգեցրել են բերքի գրեթե 7 միլիոն տոննայի կորստի։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում կատարելով Energy and Climate Intelligence Unit (ECIU) ոչ առևտրային կազմակերպության կանխատեսմանը։
«Վերլուծության համաձայն՝ ծայրահեղ եղանակային պայմանների պատճառով գրանցվել է մոտ 3,1 միլիոն տոննա կարտոֆիլի կորուստ՝ 400-ից 620 միլիոն եվրո արժեքով։ Դրան գումարվում է մոտ 3,6 միլիոն տոննա կարտոֆիլ, որը այս տարի ընդհանրապես չի աճեցվել՝ 2025 թվականի ռեկորդային բերքից հետո»,— գրում է թերթը։
Այսպես, ECIU-ի կանխատեսմամբ՝ Գերմանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում և Նիդերլանդներում՝ Եվրոպայի կարտոֆիլի արտադրության հիմնական երկրներում, բերքը կարող է անցյալ տարվա ռեկորդային 27,3 միլիոն տոննայից այս տարի նվազել մինչև 19,5-20,5 միլիոն տոննա։
Եթե այս գնահատականները հաստատվեն, ապա ընդամենը մեկ տարվա ընթացքում Եվրոպան կանցնի աճեցված կարտոֆիլի ռեկորդային առավելագույնից ռեկորդային նվազագույնի։ Ինչպես նշում է Financial Times-ը, անցյալ տարի առաջարկի ավելցուկը Բելգիայում կարտոֆիլի հենանիշային գինը գրեթե զրոյական մակարդակի էր հասցրել։ Այդ ժամանակ ֆերմերները չիրացված կարտոֆիլը դեն էին նետում, անվճար բաժանում, այրում կամ կերակրում անասուններին։

Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ (լուսանկար)
5207:36
Փենթագոնի գլխավոր ստրատեգը կասկածվում է Իրանի և Ուկրաինայի պատերազմների մասին գաղտնի տեղեկությունների արտահոսքի մեջ
19900:37
«Միայն Իրանի յոթ պայմանների համաձայնեցումից հետո». Ղալիբաֆի պատասխանն ԱՄՆ-ի նամակին
19400:25
«Կոչ եմ անում ՔՊ-ական բոլոր համայնքների ղեկավարներին դիմել դատարան». Դավիթ Խուդաթյան
135Երեկ, 23:54
Գյումրին ջրազրկված է
124Երեկ, 22:24
«Անտռուսիկի արկածներն Ազգային ժողովում». համացանցը ծաղրում է Վահագն Ալեքսանյանին (լուսանկար)
96Երեկ, 21:12
«Ընդդիմությունը կարծում է՝ պայքարում է, բայց իրականում պտտվում է». Արփինե Հովհաննիսյան
78Երեկ, 21:00
Համացանցը ծաղրում է Վահագն Ալեքսանյանին (լուսանկար)
103Երեկ, 20:30