Հինգշաբթի, 17 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Ֆիդանի ու Ալիևի ճտերն անտեր չեն մնա․ մեր երկիրն անտեր կմնա»․ Սամվել Կարապետյան

«Ֆիդանի ու Ալիևի ճտերն անտեր չեն մնա․ մեր երկիրն անտեր կմնա»․ Սամվել Կարապետյան
24
Այսօր, 17:12

«Փաշինյանի իշխանության միակ պահողը բազան է, եթե չլինի, Ադրբեջանն ու Թուրքիան կմիանան իրար։ Մեր երկիրն անտեր կմնա, մեր հայրենասեր ժողովուրդը, իսկ Ֆիդանի ու Ալիևի ճտերն անտեր չեն մնա, նրանք շուտվանից տեր ունեն»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով լրագրողի հարցին, որ «եթե ռուսական ռազմաբազան հանեն ՀՀ-ից, անտե՞ր ենք վերջը մնալու»։
Իսկ թե ինչու է այս փուլում Ռուսաստանը բարձրացրել ռազմաբազայի թեման, ընդդիմադիր առաջնորդը պատասխանել է․ «Ինձ թվում է Ռուսաստանը ընդհանուր հիշեցնում է բոլոր պրոբլեմների մասին։ Հիմա մենք պետք է ազգովի որոշենք՝ ինչն է մեզ ձեռնտու, «զորավար» Փաշինյանը միայնակ կարողանո՞ւմ է Թուրքիայի և Ադրբեջանի դեմ կանգնի, թե՞ իրեն օգնություն է պետք։ Եթե օգնություն պետք չէ՝ ինչպես ՀԱՊԿ-ն մտցրեց սառնարան սառեցրեց, նույն հաջողությամբ էլ բազան կարող է մտցնել սառնարան, լավ սառեցնի՝ մինչև տեսնենք, երբ կփոշմանի»։

«Ֆիդանի ու Ալիևի ճտերն անտեր չեն մնա․ մեր երկիրն անտեր կմնա»․ Սամվել Կարապետյան