ՍԴ երկու դատավորների հատուկ կարծիքները՝ բարձր դատարանի որոշման առնչությամբ

Հրապարակվել են Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորներ Արման Դիլանյանի և Ֆելիքս Թոխյանի հատուկ կարծիքները Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ի որոշման առնչությամբ։ Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։
Ֆելիքս Թոխյանն իր հատուկ կարծիքում, մասնավորապես, գրել է. «Սույն գործով ենթադրյալ օրենսդրական բաց գոյություն չուներ։ Խնդրի լուծումը ամբողջովին օրենսդիր մարմնի տիրույթում է։ Հիմնավոր չէ այն մոտեցումը, երբ միայն օրենքի դրույթները մեկնաբանելով՝ դրանք ճանաչում են Սահմանադրությանը հակասող և անվավեր, այն էլ օրենքի բացով պայմանավորված։ Համոզված եմ, որ սույն գործով բարձր դատարանը կգար այլ եզրահանգման, եթե չցուցաբերեր որոշակի շտապողականություն այս բարդ ու հանրային հնչեղություն ունեցող խնդրի հետ կապված»։
Իսկ Արման Դիլանյանը գրել է. «Կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի մասին՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի վարույթը ենթական է կարճման»։
Բարձր դատարանը, քննելով Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը, հակասահմանադրական էր ճանաչել դիմումում վիճարկվող երկու հոդվածներից մեկը։ Խոսքը Քրեական դատավարության մասին օրենսգրքի 35-րդ հոդվածի մասին է, որն առնչվում է քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին։ Բարձր դատարանը, միևնույն ժամանակ, սահմանադրական էր ճանաչել Քոչարյանի մատնանշած մյուս՝ Քրեական դատավարության մասին օրենսգրքի 135-րդ հոդվածը։ Այն խափանման միջոց կիրառելու հիմքերին է վերաբերում:

«Զորավարժության իմաստը միայն զինվորներին շարելն ու տեխնիկան ցուցադրելը չէ»․ Վիտալի Մանգասարյան
214:42
«Ինքը ընդեղ է եղել ու տեսել է «Ալֆա» ջոկատը»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
3514:18
«Աղբը մաքրելու փոխարեն՝ ավելի են աղտոտում մայրաքաղաքը»․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
5013:42
«Հիշեք Գուրգենին, հատկապես նրանք, ովքեր խոսում են «խաղաղության» մասին»․ Արսեն Նիկողոսյան
5613:18
Գարեգին Երկրորդի և բարձրաստիճան հոգևորականների գործով դատական հաջորդ նիստը հոկտեմբերի 30-ին է
6212:30
«Ձեզ միլիոններ տան, բայց չունենան երաշխիք՝ պաշտպանված լինելու, որովհետև դիմացը Նիկո՞լն է»․ Սոֆյա Հովսեփյանը՝ փաստաբաններին
8010:30
«Մի խաբվեք այս տիկնոջ թախծոտ աչքերին»․ Նաիրի Հոխիկյան
8609:54
«Քաղաքակիրթ ոչ մի երկրում նվազագույն աշխատավարձի և վարչապետի աշխատավարձի նման հարաբերակցություն չկա»․ Արա Պապյան
9209:00